Սեր

Մատթեոս Զարիֆյան

Առջեւս՝ անհո՛ւն, մո՛ւթ դաշտեր.
Ա՞յս է սերը ― չեմ գիտեր․․․
Ա՜հ տարօրեն
Այդ դաշտերեն
Կը բռնկի
Ե՛րգ մը ոսկի․․․
Եվ անդունդի պես գետե՛ր.
Ա՞յս է սերը ― չեմ գիտեր․․․