*** Սիրակարոտ աչերդ էին, Որ ծնեցին ինձ տանջանք, Սիրակարոտ աչերդ էին Սիրել տվին ինձ աշխարհք։ Օ՜, թե մի օր նոքա խամրեն, Մարե նրանց վառ կրակ, Սիրակարոտ այդ աչերից Պիտ սևանա և իմ կյանք։
1907