Սիրահար, մեկ-մեկուց շատ հեռու

Սիրահար, մեկ-մեկուց շատ հեռու

Իսահակ Իսահակյան


* * *


Սիրահար, մեկ-մեկուց շատ հեռու,
Երկու աստղ ժպտացին ու ընկան,
Եվ ճամփին գրկեցին իրարու՝
Երջանիկ մի վայրկյան ու... հանգան...


1909, մարտ