Սիրերգ (Սեմա)
Սիրերգ
Ամեն մեկ հուշ քեզմե ինձի՝ երազ մ՚է,
Որ իմ կյանքիս կարծես առանցք կկազմե․
Այդ երա՜զն է, որ ես կապրիմ մանկունակ,
Ու երազն այդ՝ զիս կտանջե շարունակ․․․
Օ՜, չեմ ուզեր, որ բաժանվիս ինձմե դուն․
Իմ հոգվույս մեջ մեղմիկ սուզվող քա՜ղցր թույն,
Ու խոլ գընացքն ինձմե քանի բաժնե քեզ,
Իմ հեգ հոգիս ալ ավելի կհուզես․․․
Գիտեմ, որ դոն չես հիշեր զիս ա՛լ երբեք,
Գիտե՛մ, որ ես ըստվեր մ՚էի քեզ համար․․․
Սակայն քանի կունկդրեմ երգն հողմավար
Ծառերուն մեջ հեծող աշնան տխրաբեկ,
Քե՜զ կխորհիմ մայրամուտի սա պահուն,
Հոգիս լեցված՝ ներկայությամբ անհուն․․․