***

Սիրում էի մի աղջկա,
Բայց չասացի,
        որ սիրում եմ։
Օրը շրջեց, գնաց ինձնից,
Հետո ուրիշ մի օր եկավ,
Շատ փնտրեցի այն աղջկան,
        բայց չգտա,
Բայց նա կանգնեց, ասաց. «Չկամ»,
Չցանկացավ էլ գտնվել...
Վարժվել էր նա որոնվելուն,
Չգտնելուն ես ո՞նց վարժվեմ...

Եվ ի՞նչ... Արդեն ինձ չի ներում,
Դաշտո՞ւմ տեսնեմ՝ դառնում է խոտ.
- Դա կանաչն է, ես չեմ, չկամ...
Մայթին տեսնեմ՝ թուփ է դառնում,
Դառնում է ծիլ, ծաղիկ. «Չկա՜մ»...
Նա՝ մաքրության քույրը զուլալ,
Ես՝ մի փնտրող հավերժական։
Սիրում էի մի աղջկա,
Բայց չասացի,
                որ սիրում եմ։