Սիրո ծովի խորքից հանած լալ ու գոհար է բեռս

բնագիր
Էշխ դարյասինդան հասիլ օլմիշ, լալ ու գովհարդուր յուքում

Էշխ դարյասինդան հասիլ օլմիշ, լալ ու գովհարդուր յուքում,
Բայազ, յաշիլ, խաս ու ղումաշ, ղալամիքարդուր յուքում,
Ախտարանլար ռանգին բիլմազ՝ ղաիրի թահարդուր յուքում,
Գորանա, գորմիանա, հար գուն ղահարդուր յուքում,
Հիլ, ղարանփիլ ու զանջափիլ, սաբր ու ղարարդուր յուքում:

Հար նա դունյադա ուստադ վար, յըղըլսունլար բաշումա,
Հինդ [դ] ան ղալամ չաքան գալսուն, մաթ ղալուր նաղաշումա,
Յաղութումա, մարջանումա, բու ջավահիր տաշումա,
Դիբա ու յենգիդունյադուր, սեյր էդուն [ղ]ումաշումա,
Սիմ, սիրմա թել չին-չին օլմիշ, զարբաբ ու զարդուր յուքում:

Յուքում յավուզ աղիրլանմիշ, փիլ օնի ղոնդուրա բիլմազ,
Զառափ օլան բիր լալումա ղիմեթին ղանդուրա բիլմազ,
Հար հուջրամդա մին բութա վար, դիլ օնի դինդուրա բիլմազ,
Քովլումուն քուլխանասի վար, սել դուշսա սոնդուրա բիլմազ,
Թարի սևան, արիշմասուն, յանդուրուր, նարդուր յուքում:

Է՜յ աղալար, ղորխարամ, քի յուքում գետուն թալանա,
Գա՛լ, աչարամ թաի-թաի, գորսադուրում գալանա,
Մանում սարում ղուրբան օլսուն ալմ[ի]անա, ալանա,
Իյիսին ալամի տութմիշ, չոխ շիրինդուր յալանա,
Դոշաբ, շարբաթ, նուղլ ու նաբաթ, ղանդ ու շաքարդուր յուքում:

Ղայալար ալմասա դոնսա, հար գոզ գելմազ գոզումա,
Գեթմամ օզգալար յանինա, գելմասունլար օզումա,
Բիլուրամ դոզա բիլմազլար, էշխ յախիջի քոզումա,
Սայաթ-Նովամ. դիար՝ աղլար, ինանմասուն սոզումա,
Օլմա գունա ղոիասիզ, արինուր, ղարդուր յուքում:

թարգմանություն
Սիրո ծովի խորքից հանած լալ ու գոհար է բեռս

Սիրո ծովի խորքից հանած լալ ու գոհար է բեռս,
Ճերմակ, կանաչ, խաս ու ղումաշ, ոսկե բեհեզ[1] է բեռս,
Փնտրողին՝ գույնը անհայտ է, ուրիշ երանգ է բեռս,
Թե տեսածին, թե չտեսին միշտ տանջում է իմ բեռս,
Հիլ ու մեխակ, կոճղապղպեղ, սաբր[2] ու անդորր է բեռս:

Որքան վարպետ կա աշխարհում, թող հավաքվեն իմ գլխին,
Հնդկաստանից նկարիչ գա, զարմանք կանի իմ նախշին,
Կնախանձի իմ մարջանին, իմ թանկագին քարերին,
Իմ դիպակին ու բեհեզին, իմ երփներանգ կերպասին,
Արծաթ թելով մեջ-մեջ հինած՝ ոսկյա գործվածք է բեռս:

Բեռս այնքան ծանրացել է, փիղը տանել չի՛ կարող,
Ակնագործը, ով էլ լինի, գինը ճարել չի՛ կարող,
Սնդուկներիս՝ հազար փականք, ոչ ոք բացել չի՛ կարող,
Հեղեղ էլ գա, սրտիս բոցը էլի մարել չի՛ կարող,
Աստծու սիրուն, մի մոտեցեք կվառի՝ բոց է բեռս:

Ո՜վ աղաներ, վախ կա մեջս, թե բեռս կթալանեն,
Բացեմ ցույց տամ, քանի ուշ չէ, ամենքն էլ թող վայելեն,
Մատաղ լինեմ ես բոլորին՝ թեկուզ առնեն կամ չառնեն,
Հոտն աշխարհը բռնել է, թող ամենքը համն առնեն,
Դոշաբ, շարբաթ, մեղր ու նաբաթ, ղանդ ու շաքար է բեռս:

Ժեռ քարերն ալմաս դառնան աչքերս չե՛ն կուրացնի,
Սայաթ-Նովան մոտ չի գնա, ոչ ոքի չի՛ նախանձի,
Գիտեմ նրանք չեն դիմանա, սերս նման է բոցի,
Ո՜վ աղաներ, հիմար է նա, ով է՛ս խոսքիս ուշք ածի,
Տե՛ս, չթողեք արևի տակ, կհալվի, ձյուն է բեռս:


  1. Խաս, ղումաշ, բեհեզ - կտորեղենի տեսակներ են:
  2. Սաբր — համբերություն