Սիրո շողքերը

Սիրո շողքերը


Երգը հուշքին
Սըրտիս խորեն
Կուլա ուժգին
Վհատորեն:

Ու տրտմագին
Սերըս նո՛րեն
Կը ծնի ցավին
Խարույկներեն:

Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրա Սիրույս,

Որպեսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին...