Ա.
Սիրտըս ջահել է նորից, Սիրտըս սիրում է կրկին, Երգըս — մի վարդ քո կրծքին, Սիրտըս ջահել է նորից: Սերըս թաքուն բոլորից, Սուր է մեխված իմ կրծքին, Սիրտըս ջահել է նորից, Սիրտըս սիրում է կրկին…