***

Սիրտս լցվում է,
Նեղվում է սիրտս պայթելու պատրաստ
                Կարմիր նռան պես,
Եվ չես հասկանում, որ քո սիրուց է։
Լուսե մատներիդ
Տաք շոշափումն եմ զգում մի վայրկյան
Իմ զարկերակին
Եվ նկատում եմ աշխարհին հղված
                Ժպիտդ թովիչ.
- Լա՜վ է ամեն ինչ...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Երգն էլ պիտի երգի պես լինի,
Լինի շոշափող մատների կրակ,
Իսկ օրվա համար՝ նաեւ զարկերակ։