Սովորական տապանագիր

Այստեղ հանգչում է մի խեղճ բեռնավոր,
Որ անձուկ կյանքում, որպես ուղևոր
Գնում էր խոնարհ նրա ետևից՝
Հողմերից ծեծկված, այրված արևից,
Քաղցած ու ստրուկ, հիվանդ ու մենակ,
Անազատ տենչով, ծանր լծի տակ։
Եվ ոչ ոք նրա բեռը վար չառավ,
Խաբված նրանից՝ հուսախաբ մեռավ։


1908 թ․, 4 նոյոմբերի