Սուտլիկ ավչու հեքիաթ

55. ՍՈՒՏԼԻԿ ԱՎՉՈԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլնում ա, չիլնում մի Ավչի: Էս Ավչին ո՛նչ թվանք ա ունենում, ո՛նչ բարութ, ո՛նչ սեչմա, ո՛նչ շուն, մախլասի՝ ըսկի զադ չի ունենում։

Օրեն մի օրը էդ Ավչին վեր ա կենում, էթում ավի: Էթում ա, էթում, տենում, ըհը՛, ճամփին իրեք թվանք վեր ընկած: Ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Էն սըհաթը կռանում ա, վեր ունում, տենում՝ էդ իրեք թվանքիցը էրկուսը կոտրած ա, որ ասես բանի պետքը չի, էն մինն էլ՝ չախմախ չունի: Էդ անչախմախ թվանքը ուսն ա քցում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, մխելի տեղ էթում ա, ճամփին իրեք դյոլի ա ռաստ գալի. դրանցից էրկուսը ցամաքած ա ըլնում, էն մնի միջին էլ, ո՛ր ասես, ջրի թրիշա չիլնում։ Էդ անջուր գյոլի միջին տենում ա՝ իրեք օրղակ լեղ են տալի․ դրանցից էրկուսը սատկած ա ըլնում, մինն էլ՝ կիսաջան: Թվանքը ղարավլում ա, կրակ տալի։ Տալու բաշտան էն կիսաջան օրդակը վեր ա ընկնում: Էթում ա, վեր ունում, էլ եդ էթում իրա ճամփեն:

Էթում ա, էթում ա, էթում ա ճամփին իրեք գեղի ա ռաստ գալի։ Էդ գեղարենքից էրկուսը խարաբա ա ըլնում, մնի միջին էլ, ո՛ր ասես, շենլիկ չիլնում։ Մննում ա էդ անշենլիկ դեղը, դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, ո՛ր շատ ման ա գալի, մի քարուքանդ, բրիշակ էլած տուն ա գտնում։ Մննում ա նեքսև, տենում՝ տան պուճախին, հրենիկ, իրեք պուլիկ դրած․ էդ պուլիկներից էրկուսը ջարդած ա ըլնում, մինն էլ ոռք չի ունենում։

— Ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ,— ասում ա,— որ էս օրդակը խաշեմ։

Բերում ա կրակ անում, էդ անոռք պուլիկը ջուր ա լցնում, դնում վրեն, որ տաքանա։ Եննա օրդակը թերռում ա, փորը ճղում, լա՜վ սիրունիկ իստկում, քցում պուլկի մեջը։ Էդ օրդակը խաշում ա, նստում մեն-մենակ ուտում, կշտանում, ասսուն փա՛ռք տալի: Ըստե մի քիչ մնում ա, դինջանում, նո՛ր վե կենում, ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ճամփին սրան մի ուղտ ա ռաստ գալի։ Էդ ուղտը բռնում ա, նիլնում, քշում։ Էթում ա, էթում ա, մի քանի օր կուզեկուզ էթում ա, դուս ա գալի մի քաղաք։ Էդ քաղաքումը էդ ուղտը ծախում ա, ըտրա փողը տալիս ա մի էշ առնում, էրկու հատիկ էլ կորեկ։ Էդ էրկու հատիկ կորեկը խուրջնի ջուխտ աչքն ա լցնում, խուրջինը քցում իշի վրեն, էլ եդ էթում իրա ճամփեն։

Էթում ա, էթում՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ հինգ օր, ճամփին սրան մի գետ ա ռաստ գալի։ Տրխները հանում ա, որ գետը անցկենա, ո՛նց ա ըլնում, ո՛նց չիլնում, էշը փախնում ա։ Իշի եննուցը վազ ա տալի, բռնում, եդ բերում։ Ընչանք դրա գալը՝ տրխները գետը անց են կենում էն էրեսը։ Դե՛ս տրեխ, դե՛ն տրեխ, ման ա գալի՝ չի գտնում։ Վարավուրդ ա անում, տենում՝ իրա տըրխները անց են կացե գետի էն ղրաղը, դառն մի լուծ եզը ու ընդե իրանց֊իրանց գետինը վարում են։ Ինքն էլ էշը նիլնում ա, մի ֆանդով գետը անցկենում։ Ըտե խուրջինը վեր ա դնում, էն էրկու հատիկ կորեկը հանում, մի հատիկը բերում ա եզների վարած տեղը ցանում, մի հատիկն էլ եդ քցում խուրջինը։ Ցանում ա, պրծնում, խուրջինը էլ եդ քցում ա իշի վրեն, վե կենում, ընկնում ճամփա՝ էլ եդ իրանց գեղը։

Գալիս ա, գալի՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա իրենց գեղը։ Էշը քշում ա դո՜ւզ գեղի ջաղացը։ Տանում ա էն կորկի հատիկը ըտե աղում։ Աղում ա, աղում ա, օխտն օր, օխտը գշեր աղում ա, չի պրծնում։ Տենում ա՝ պրծնելու ճար, իլլաճ չկա, բերում ա մնացածը ջաղացպանին ա բախշում, աղացածն էլ լցնում ա ջվալները, բերանները կապոտում, սելեր քրեհում, բերում իրանց տունը։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էդ Ավչին ասում ա.— Է՛թամ տենամ՝ կորեկը հա՞սել ա, թե չէ:

Մանգաղը վեր ա ունում, ընկնում ճամփա։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էն գեղի ղրաղը։ Տենում ա՝ է՛, կորեկը հասել ա, հնձելու էլ լա՛վ վախտն ա: Մանգաղը քցում ա, որ հնձի, բիրդան կորկի միջիցը մի վիրունի խոզ ա դուս պրծնում, փախնում։ Մանգաղը եննուցը ո՛ր վրա չի անում, մանգաղը էթում ա խրվում խոզի կողքը։ Էդ խոզը մանգաղը փորին վազ ա տալի արտի միջովը. մի դհիցը վազում ա, մի դհիցն էլ արտը հնձում։ Ըսենց վազ տալոն կորեկը սաղ հնձում ա, պրծնում, գլուխ առնում, փախնում։ Եննա էդ Ավչին կամաց-կամաց հնձածը հավաքում ա։ Հավաքում ա, հավաքում, որ տենում ա պրծնելու ճար չկա, կորկի շատ փայը թողում ա առանց հավաքիլ. էթում ա սելեր քրեհում, հավաքածը բարձում՝ յա՜լլա դպա իրանց գեղը։

Գալիս ա, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա իրանց գեղը։ Սելերը քշիլ ա տալի դո՜ւզ իրանց կալերը։ Ըտե սելերը դարտկիլ ա տալի, դեղեր դնիլ տալի, թողում։ Եննա հոտաղներ ա բռնում, էդ կորեկը շաղ են տալի, փռում կալի միջին, կամերը լծում, քշում։ Քշում են, քշում են, քշում են՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, չի պրծնում։ Մի քանի դեղ ընենց թողում ա, կալսած կորեկը կրիլ ա տալի տուն․ է՛լ ամբար, էլ ֆոր, է՛լ ծակ ու ծուկ չի մնում՝ լցնիլ ա տալի, չի հատնում։

— Ի՛նչ անեմ, ի՛նչ չանեմ,— ասում ա,— մնացածը ո՛րդե լցնեմ։

Միտք ա անում, միտք ա անում, վերջը մի լու ա բռնում, մորթում, կաշին քերթում, տիկ հանիլ տալի, մնացած կորեկն էլ բերում ա էդ տկի մեջն ածում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը մի ձիավոր ա անցկենալիս ըլնում էդ Ավչու տան կշտովը։ Էդ ձիու նալը մի քարի ա դիպնում, ընենց մի կրակ ա դուս գալի, ընենց մի կրակ ա դուս գալի, որ էդ Ավչու դեղերը սաղ կպնում ա, էրվում. տո՛ւն, տե՛ղ, գո՛մ, մա՛րաք, մախլաս՝ ի՛նչ ուներ, չուներ էրվում ա, քուլ դառնում։

Կրակը որ հանդարտում ա պրծնում, էդ Ավչին ասում ա.

— Է՛թամ տենամ՝ ըսկի ի՛նչ ա մնացե, ի՛նչ չի մնացե։

Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, ը՛ստե ա փորում, ը՛նդե ա փորում, վերջը որ գալիս ա, իրանց մարաքի պատի տակը փորում ա, տենում ա, ըհը՛, ընդիան մի կապոց դուս էկավ։ Էդ կապոցը բաց ա անում, տենում միջին մի թղթի կտոր, միջին էլ մի բան ա գրած։ Տանում ա սրա՛ն, նրա՛ն կարդալ ա տալի․ կարդում են, տենում՝ էդ թղթի միջին գրած ա. «Քու գլխով անցկացածը քոմմա սուտ ա»։