«Էջ:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu/4»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 12. Տող 12.
Սեբաստացի Մուրադը (Խրիմյան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դեմքերից է։ Նրա անունը խորապես կապված է ինչպես ավագ սերնդի, այնպես էլ 900-ական թվականների առաջին երկու տասնամյակների հայ ֆիդայիների մղած հերոսական մարտերի հետ։
Սեբաստացի Մուրադը (Խրիմյան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դեմքերից է։ Նրա անունը խորապես կապված է ինչպես ավագ սերնդի, այնպես էլ 900-ական թվականների առաջին երկու տասնամյակների հայ ֆիդայիների մղած հերոսական մարտերի հետ։


Նրա կենսագիրների վկայությամբ, մանավանդ քրոջ հավաստումներով, սերվում է Հակոբյան (Խրիմյան) նշանավոր գերդաստանից։ Մեծ պապը՝ Սարգիսը, ռազմական գործիչ էր և Սեբաստիայի Կովտուն էր եկել Ղրիմից։ Սարգիսը գործի բերումով շրջագայել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնուհետև եղել Դաղստանում, Էրզրումում, Վանում, Մշո դաշտի բնակավայրերում։ Կովտնում Մուրադենք հայտնի են Բոշենց տուն անունով։ Ծնվել է 1874 թվականին Սեբաստիայի Կովտուն գյուղում, որն ընկած է նահանգի արևելյան կողմում, Ալիս գետի ափին։ Գյուղն ուներ 300 տուն հայ բնակիչ։
Նրա կենսագիրների վկայությամբ, մանավանդ քրոջ հավաստումներով, սերվում է Հակոբյան (Խրիմյան) նշանավոր գերդաստանից։ Մեծ պապը՝ Սարգիսը, ռազմական գործիչ էր և Սեբաստիայի Կովտուն էր եկել Ղրիմից։ Սարգիսը գործի բերումով շրջագայել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնուհետև եղել Դաղստանում, Էրզրումում, Վանում, Մշո դաշտի բնակավայրերում։ Կովտնում Մուրադենք հայտնի են Բոշենց տուն անունով։ Ծնվել է 1874-ին Սեբաստիայի Կովտուն գյուղում, որն ընկած է նահանգի արևելյան կողմում, Ալիս գետի ափին։ Գյուղն ուներ 300 տուն հայ բնակիչ։


Մուրադը գրել-կարդալ է սովորել ծննդավայրի դպրոցում, ուր խորացել է հայրենի լեզվի, գրականության, հայոց պատմության ծրագրային նյութերը յուրացնելու մեջ, բայց ատելությամբ է լցվել տեր-թոդիկյան տիպի վարժապետների դեմ։ Նա զբաղվում էր նաև Սեբաստիայում տարածում գտած գոտեմարտով, որսորդությամբ, հողագործությամբ և խաշնարածությամբ։ Հաճախ էր բարձրանում մոտակա Սախառի լեռները, լինում թավուտ անտառներում, անցնում գահավիժող գետակները, գիշերում ժայռերի ծերպերում և անդնդախոր ձորերում։ Նա գրեթե անգիր գիտեր շրջապատի տեղանքը, քանի վանք ու տաճար կար, քանի կամուրջ,
Մուրադը գրել-կարդալ է սովորել ծննդավայրի դպրոցում, ուր խորացել է հայրենի լեզվի, գրականության, հայոց պատմության ծրագրային նյութերը յուրացնելու մեջ, բայց ատելությամբ է լցվել տեր-թոդիկյան տիպի վարժապետների դեմ։ Նա զբաղվում էր նաև Սեբաստիայում տարածում գտած գոտեմարտով, որսորդությամբ, հողագործությամբ և խաշնարածությամբ։ Հաճախ էր բարձրանում մոտակա Սախառի լեռները, լինում թավուտ անտառներում, անցնում գահավիժող գետակները, գիշերում ժայռերի ծերպերում և անդնդախոր ձորերում։ Նա գրեթե անգիր գիտեր շրջապատի տեղանքը, քանի՞ վանք ու տաճար կար, քանի՞ կամուրջ,