«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/434»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:36, 30 Հունիսի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Իսկ արդարադատ աստված իսպառ անտես չարեց իր ժողովրդին և քրիստոնեական հավատքը, այլ իսկույն նախանփախնդիր եղավ դատաստան ու վրեժխնդրություն արեց, ինչպես որ չորս օր ուրանալոուց հետո սատկեց Ղարաշորակը, այսպես էլ իր թաղումից չորս օր Հետո երեկոյան ժամին տեսան Ղարաշորակ ուրացողին, որին մահմեդականները թաղեցին. քանզի ելել էր վիհից որտեղ թաղված էր, մերկ ու խայտառակ, գարշատեսք, այլակերպ իբրև կատաղի շուն իր պատանը գցած ուսերին քաղաքի միջով գալիս էր, շուկայում և կրպակում շրջում էր, իսկ ովքեր տեսնում էին սարսափած ահաբեկվում էին, քանզի բոլորը ճանաչում էին նրան։ Նրա զարհուրելի տեսքից ամեն ոք թողեց գործերն ու խանութը և հապճեպ տագնապահար հազիվ ճողոպրելով փախավ իր տեղից անդառնի ընթացքով:

Այլազգիներից ոմանք հրապարակի մեջ խոսք գցեցին, թե սա Ղարաշորակը չէ, այլ նոր երևցած ինչ-որ մեկն է։ Այս պատճաոով և այդ բանը ստուգելու համար տասը ավելի մարդ միավորվեցին և գիտելով իմացան սւյն ժամը, երբ Ղարտաչորակը եկավ շուկա, այդ ժամաակ մարդիկ միաբան գնացին այն փոսը, որտեղ դրված էր Ղարաչորակը, տեսան, որ այնտեղ չէ։ Այսպես արին ոչ թե մեկ, այլ չորս անգամ, որով ավելի ստուգվեց, թե նա է։

Եվ ամեն օր երեկոյան դեմ ելնում էր, նույնպես պատանը ուսը գցած գալիս էր շուկա, և մինչև առավոտվա լուսանալը դարձյալ գնւոմ էր և մտնում իր գերեզմանր։ Յոթ օր այսպես էր անում։ Սրա զարհուրելի տեսքից ամբողջ քաղաքը սարսռեց, սասանվեց։ Երեկոյան դեմ, որ ժամին որ հասնում էր նրա գալուստի պահը, ամենքը թողնում էին իրենց խանութներն ու գործերը և փաչում էին իրենց տները։ Նաև գիշերապահ զինվորների խմբերը, որոնց հասհաս (Ժամապահ) են ասում, նույնպես դադարեցին գիշերը շրջելուց, քանզի վախենում էին։

Իսկ մահմեդականները ամոթահար, շառագունած, գլխիկոր պապանձված, ապշած գետին էին նայում։ Ապա նրանց խորհրդականները յոթ օր հետո եկան, խորհուրդ արին։ Ընտրեցին արիասիրտ, քաջազոր, կորովի մարդիկ ավելի քան երեսուն հոդի և զինեցին նրանց զրահներով, ռազմի