«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/435»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:48, 30 Հունիսի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

զենքերով, նետերով, աշտեներով, սուսերներով և այլ զենքերով ու պատվիրեցին նրանց՝ Ղարաչորակին սպանել և կորցնել։ Իսկ պատրաստված մարդիկ աչք տնկած կանգնել էին զգուշությամբ և երկյուղալի տագնապով սպասում էին ուրացող մեռելի գալուն։

Եվ երեկոյան պահին մշտական ժամը մոտենալիս տեսան, որ գալիս էր։ Պատրաստված մարդիկ ընթացան նրան ընդառաջ, որ սպանեն, իսկ նա կրունկի վրա դառնալով՝ փախուստ տվեց, գնաց, մտավ այն փոսը, որտեղից դուրս էր եկել, որտեղ թաղել էին նրան։ Իսկ զինակիր մարդիկ հասան այն տեղը, սրով խողխողեցին նրան, գլուխը կտրեցին, այլ հեռավոր տեղ կորցրին։ Այս ձևով չարը վերացավ մեջտեղից, իսկ բոլոր այլազգիները սկսեցին հայհոյել ուրացող Ղարչլորակին և վկայում էին, որ քրիստոնեական հավատը ճշմարիտ է։

Եվ այս ամենը արեց սատանան, որ խախտի քրիստնեական հավատը, բայց սրանով ավելի հաստատվեց Քրիստոսի ճշմարիտ հավատը, և բարձրացավ մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը, իսկ բոլոր քրիստոնյաները ավելի հաստատվեցին Քրիստոսի հավատի վրա և մեծ գոհությամբ փառավորեցին աստծուն ճշմարտությւոնը ի հայտ բերելու համար, սրանով փառավորվում է աստված հավիտյանս հավիտենից. ամեն:

ԳԼՈՒԽ Ծ

ՄԱՍՆԱԿԻ ՀՐԴԵՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՔԱՂԱՔ

ԿՈՍՏՆԱՆԴՆՈՒՊՈԼԻՍՈՒՄ

Այս հրկիզությանը մենք ականատես եենք եղել, քանզի այդ օրերին մենք Սուրբ աթոռ Էջմիածնում էինք, բայց այնպես եղավ, որ մեր վարդապետ միաբաններից մեկը պատահեց Կոստնանդնոպոլիսում. նա Ստեփան վարդապետ էր հորշորվում. տեղով Մեղրի գյուղացի լինելով՝ իր կենցաղավարության հանգամանքները դրեց Էջմիածնի միաբաններին. միևնույն նամակում նկարագրել էր նաև Կոստնանդնոպոլիս մեծ քաղաքի հրկիզությունը, որին նա այնտեղ ականատես