«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/438»–ի խմբագրումների տարբերություն

 
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
ոթորիկների և ուրիշ շատերի։ Մինչև անգամ քարերը այրեց և բոլորովին մոխրի վերածեց։ Եվ արդ՝ այնտեղ պետք էր տեսնել ընդհանուրի տագնապը, այնտեղ պետք էր տեսնել կրծքերի կոծումը, ձայների աղաղակը, աչքերի արտասուքը: Այնտեղ պետք էր տեսնել ալիքների գալարումը, սրտերի մորմոքը, ձայների ճիչը։ Այնտեղ պետք էր տեսնել անձերի անուրաձևությունը [վշտից օղակվելը], մեջքերի բեկումը, մտքերի սպառումը, որովհետև հուրը ստիպում էր, մշտապես հրահրում և սարսափեցնում. ապարանքներ էին փլվում, որոտմունք էին լինում, ցոլացումներ էին երևում: Ուստի հարուստները տարակուսում էին, ռամիկները հուսահատվում, աղքատները վարանում էին, վիրավորները գոչուս էին, ծնողները սգում էին, որդիները դառնապես լացում,
փոթորիկների և ուրիշ շատերի։ Մինչև անգամ քարերը այրեց և բոլորովին մոխրի վերածեց։ Եվ արդ՝ այնտեղ պետք էր տեսնել ընդհանուրի տագնապը, այնտեղ պետք էր տեսնել կրծքերի կոծումը, ձայների աղաղակը, աչքերի արտասուքը: Այնտեղ պետք էր տեսնել ալիքների գալարումը, սրտերի մորմոքը, ձայների ճիչը։ Այնտեղ պետք էր տեսնել անձերի անուրաձևությունը [վշտից օղակվելը], մեջքերի բեկումը, մտքերի սպառումը, որովհետև հուրը ստիպում էր, մշտապես հրահրում և սարսափեցնում. ապարանքներ էին փլվում, որոտմունք էին լինում, ցոլացումներ էին երևում: Ուստի հարուստները տարակուսում էին, ռամիկները հուսահատվում, աղքատները վարանում էին, վիրավորները գոչուս էին, ծնողները սգում էին, որդիները դառնապես լացում,
որովհետև վերացավ նրանց հույսը, վերացավ իրենցից օգննությունը, զրկվեցին իրենց ունեցվածքից։ Ահա և մի անգամից մեկուսացան, միմյանցից հեռացան և անհայտացան, որովհետև քայքայվեցին, պառակտվեցին և բաժանվեցին
որովհետև վերացավ նրանց հույսը, վերացավ իրենցից օգննությունը, զրկվեցին իրենց ունեցվածքից։ Ահա և մի անգամից մեկուսացան, միմյանցից հեռացան և անհայտացան, որովհետև քայքայվեցին, պառակտվեցին և բաժանվեցին
հայրերը որդիներից, որդիներր հայրերից, մայրերը դուստրնրից, դուստրերը մայրերից, բարեկամները բարեկամներից, սիրելիները իրենց սիրելիներից, տակավին միմյանց չգտան ըստ տերունական Հրամանի։
հայրերը որդիներից, որդիներր հայրերից, մայրերը դուստրնրից, դուստրերը մայրերից, բարեկամները բարեկամներից, սիրելիները իրենց սիրելիներից, տակավին միմյանց չգտան ըստ տերունական Հրամանի։