«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/436»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
էր եղել։ Նրա նամակը առնելով՝ նույն գրածը նրա շարադրությամբ հենց այժմ այստեղ արտագրեցի հետևյալ պատճառով։
էր եղել։ Նրա նամակը առնելով՝ նույն գրածը նրա շարադրությամբ հենց այժմ այստեղ արտագրեցի հետևյալ պատճառով։

Նախ՝ որովհետև առձեռն պատրաստ գրվածը հարմար չհամարեցի վերաշարադրել, և երկրորդ՝ իմ երկար աշխատանքների պատճառով, որից ձանձրացել եմ, քանի որ արդեն տասնմեկ տարին եմ թևակոխում, որ այս պատմության վրա աշխատում եմ։ Որովհետև հարյուր թվականին սկսեցի [ուզում է ասել 1100-1651] գրել, այժմ 111 թվականը թևակոխեցի և տակավին աշխատում եմ սրա վրա. և երրորդ որովհետև ծերացել եմ և ուժից խիստ ընկել, իսկ մահը եկել ամեն օր կանգնել է իմ աչքերի դիմաց, գիտեմ, որ ես կմեռնեմ, իսկ այս գիրքս կմնա կիսակատար, և իմ թափած աշխատանքը ամբողջովին իզուր կկորչի, որովհետև ոչ մեկի հոգը չէ աշխատանքը ձեռնարկելու և ի կատար ածելու, ուստի շտապում եմ, աճապարում, գուցե ավարտեմ, որ անկատար չմնա, և իմ աշխատանքը կորչի։ Ստեփանոս վարդապետի Կոստնանդնոպոլիսից ուղարկված գրածի սկիզբը հետևյալն է, որ միևնույն շարադրությամբ արտագրում եմ։
Նախ՝ որովհետև առձեռն պատրաստ գրվածը հարմար չհամարեցի վերաշարադրել, և երկրորդ՝ իմ երկար աշխատանքների պատճառով, որից ձանձրացել եմ, քանի որ արդեն տասնմեկ տարին եմ թևակոխում, որ այս պատմության վրա աշխատում եմ։ Որովհետև հարյուր թվականին սկսեցի [ուզում է ասել 1100-1651] գրել, այժմ 111 թվականը թևակոխեցի և տակավին աշխատում եմ սրա վրա. և երրորդ որովհետև ծերացել եմ և ուժից խիստ ընկել, իսկ մահը եկել ամեն օր կանգնել է իմ աչքերի դիմաց, գիտեմ, որ ես կմեռնեմ, իսկ այս գիրքս կմնա կիսակատար, և իմ թափած աշխատանքը ամբողջովին իզուր կկորչի, որովհետև ոչ մեկի հոգը չէ աշխատանքը ձեռնարկելու և ի կատար ածելու, ուստի շտապում եմ, աճապարում, գուցե ավարտեմ, որ անկատար չմնա, և իմ աշխատանքը կորչի։ Ստեփանոս վարդապետի Կոստնանդնոպոլսից ուղարկված գրածի սկիզբը հետևյալն է, որ միևնույն շարադրությամբ արտագրում եմ։

«Բայց Բյուզանդիայի իրադարձությունների ու վշտաբեր եղելությունների, անտանելի տառապանքների ու եղերական դիպվածների մասին ո՞վ կարող է պատմագրությամբ արտահայտել նյութական թղթի միջոցով միևնույն ձևով, որովհետև աստծու կողմից էր այն ցասումը և ամեն մարդու հակառակ ընթացքի մեղքերի դատապարտությունը։