«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/174»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
գտնվում էր Սպահանում, բայց մշտապես ծածուկ նամակ ու խնդրագիր իբրև սիրո նշան պակաս չէր անում խանին, այլ ճիշտ ուղարկում էր։ Նաև կաթողիկոսական իշխանության նեջ Մելքիսեթը դրամի և այլ իրերի հարցում ավելի ձեռնբաց էր ու առատաձեռն իշխանների, զինվորների, իր համախոհների նկատմամբ, դրա համար էլ խանը և այլ ամենքը Մելքիսեթի կաթողիկոսությունն էին ուղում և ոչ Դավթի։

Երբ այդ ժամանակ, երբ օսմանցիների զորահրամանատարը՝ Օքուղահմադ փաշան եկավ Երևանի բերդի վրա, շահը նույնպես եկավ Երևան բերդին օգնության. նա գտնվում էր Գառնու լեռներում, իսկ երբ [օսմանցիների] զորահրամանատարը Երևանից Կարին վերադարձավ, շահը տակավին գավառների լեռներում էր բնակվում։ Իսկ Դավիթ կաթողիկոսը խանից երկյուղելով, որ մի գուցե թե ծածուկ դավելով սպանի իրեն, վտանգից ճարահատյալ, առանց խանի գիտության երկրորդ անգամ գնաց շահի մոտ և ներկայացավ նրան։ Երբ շահը հարցրեց Դավթի որպիսությունը, Դավիթը օտար լեզվով ասաց* «Փադիշահում, զանգի չայը գան մանա բիր ի չում սու վերմադիչար» [Իմ թագավոր, Հրազդան գետից ինձ մի պուտ ջուր չեն տալիս]։ Զանգի չայը Երևանի մեծ գետն է, որ բերդի ներքևից է անցնում։ Այս ապստամբությամբ շահը իմացավ, որ Ամիրգունա խանն է, որ հանգիստ չի տալիս Դավթին և նրան չի ընդունում։ Նաև այն իմացավ, որ Մելքիսեթի պատճառով խանը Դավթին չի ընդունում. դրա համար շահը չբարկացավ խանի վրա, մի քիչ էլ աչառու եղավ նրա հանդեպ, բայց Մելքիսեթ կաթողիկոսի դեմ խիստ զայրացավ, նաև այն իմացավ, որ Մելքիսեթը Սպահանում ազատ լինելով՝ կաթողիկոսական իշխանություն է վարում առանց շահի հրամանի։ Սրա համար պատրաստեց զորական, որ գնա Սպահան, Մելքիսեթին բռնի, կապանքով բերի շահի մոտ, որ և իսկույն ուղարկեցին մի թագավորական ծառա թարքազ Իբրահիմ անունով․ սա հասնելով Սպահան քաղաքը՝ այնտեղ չգտավ Մելքիսեթ կաթողիկոսին, որովհետև գնա¬ցել էր Գանդիման գավառը։ Չարքազ Իբրահիմը նույնպես գնաց Գանդիման և կաթողիկոսին գտավ Քաթակ գյուղում, որին բռնեց, կապանքով բերեց Սպահան, այնտեղից էլ՝ շահի մոտ, որ այն ժամանակ եկել էր Վայոց ձոր, այսինքն՝