«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/29»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
թագավորը այս երկրի համար է եկել, և ինչպես էլ լինի, վերջը այն է, որ նա մեր ձեռքից այս երկիրը առնելու է։ Արդ՝ նախքան նրա գալը մենք կողոպտելով, ավարելով հափշաակենք այս գավառի գյուղերից ինչքան որ կարող ենք, առնենք գնանք։ Նրանց այս խորհրդակցությունը հայտնի դարձավ գավառների գյուղացիներին, մանավանդ Ջուղայի [բնակիչներին]։ Այս մտադրությունը առանձնապես Հուդային էր վերաբերում, այդ պատճառով բոլորը դուրս եկան իրենց բնակավայրերից և գյուղամիջից փախան ելան լեрներր, քարայրերը, ամուր վայրերը՝ տեսնելու, թե վերջը ինչ է լինելու։
թագավորը այս երկրի համար է եկել, և ինչպես էլ լինի, վերջը այն է, որ նա մեր ձեռքից այս երկիրը առնելու է։ Արդ՝ նախքան նրա գալը մենք կողոպտելով, ավարելով հափշտակենք այս գավառի գյուղերից ինչքան որ կարող ենք, առնենք գնանք։ Նրանց այս խորհրդակցությունը հայտնի դարձավ գավառների գյուղացիներին, մանավանդ Ջուղայի [բնակիչներին]։ Այս մտադրությունը առանձնապես Ջուղային էր վերաբերում, այդ պատճառով բոլորը դուրս եկան իրենց բնակավայրերից և գյուղամիջից փախան ելան լեռներր, քարայրերը, ամուր վայրերը՝ տեսնելու, թե վերջը ինչ է լինելու։


Այս լուրը Թավրիզում հասավ շահին, դրա համար զորավար նշանակեց Չրադ սուլթանին և մեծ զորքով ուղակեց Նախիջևանի գավառացիներին ապահովելու համար։ Նա եկավ հասավ Ջուղա։ Երբ օսմանցիները այս տեսան, ձախողվեցին իրենց մտադրությունների մեջ։ Թեպետ ոչ շատ, բայց օսմանցիք ինչ որ կարողացան կողոպտել մերձակա գյուղերից, կողոպտեցին, ավարեցին և հավաքվեցին Նախիջևանում։
Այս լուրը Թավրիզում հասավ շահին, դրա համար զորավար նշանակեց Չրադ սուլթանին և մեծ զորքով ուղակեց Նախիջևանի գավառացիներին ապահովելու համար։ Նա եկավ հասավ Ջուղա։ Երբ օսմանցիները այս տեսան, ձախողվեցին իրենց մտադրությունների մեջ։ Թեպետ ոչ շատ, բայց օսմանցիք ինչ որ կարողացան կողոպտել մերձակա գյուղերից, կողոպտեցին, ավարեցին և հավաքվեցին Նախիջևանում։


Իսկ Նախիջևանում գտնվողները՝ թե սպայակազմը և թե գյուղացիները, երբ լսեցին Թավրիզի գրավումը և այնտեղի զորքի պարտությունը, նաև այն, թե պարսիկները պատրաստվում են իրենց վրա արշավելու, լեղիները ջուր կտրեցին, սրտերով լքվեցին և ձեռնթափ եղան։ Իսկ օսմանցիների այն գորքերր, որ Թավրիզից փախան և եկան Նախիջևան, չկարողացան այնտեղ մնալ և դիմադրել, ի սիրտ և հոգի բռնվեցին երկյուղով, հապճեպ տագնապալից ելան Նախիջևանից եկան, իրենց գցեցին Երևան քաղաքը։ Եվ Երևանի բերդի հարավային կողմում նրան կից պարիսպ քաշեցին, շինեցին մի այլ բերդ և իրենք մեջը մտան ռազմական հանդերձանքով։
Իսկ Նախիջևանում գտնվողները՝ թե սպայակազմը և թե գյուղացիները, երբ լսեցին Թավրիզի գրավումը և այնտեղի զորքի պարտությունը, նաև այն, թե պարսիկները պատրաստվում են իրենց վրա արշավելու, լեղիները ջուր կտրեցին, սրտերով լքվեցին և ձեռնթափ եղան։ Իսկ օսմանցիների այն զորքերը, որ Թավրիզից փախան և եկան Նախիջևան, չկարողացան այնտեղ մնալ և դիմադրել, ի սիրտ և հոգի բռնվեցին երկյուղով, հապճեպ տագնապալից ելան Նախիջևանից եկան, իրենց գցեցին Երևան քաղաքը։ Եվ Երևանի բերդի հարավային կողմում նրան կից պարիսպ քաշեցին, շինեցին մի այլ բերդ և իրենք մեջը մտան ռազմական հանդերձանքով։


Այս տագնապալից օրերում այն օսմանցիք, որոնք պարտք էին տվել Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներին, բռնեցին Սրապիոն կաթողիկոսին և նրանից էին պահանջում իրենց ինչքը՝ ասելով, թե մեր տված պարտքը Աթոռի վրա է, որի հաջորդը ու կաթողիկոսը դու ես, հարկ է, որ դու վճարես մեզ։ Ու նա թեպետ արդարացի ու իրավացի շատ խոսքերով պատասխանում էր, սակայն նրանք չէին լսում։ նաև կամենում էին նրան ևս իրենց հետ բերդը տանել. բայց աստծու
Այս տագնապալից օրերում այն օսմանցիք, որոնք պարտք էին տվել Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներին, բռնեցին Սրապիոն կաթողիկոսին և նրանից էին պահանջում իրենց ինչքը՝ ասելով, թե մեր տված պարտքը Աթոռի վրա է, որի հաջորդը ու կաթողիկոսը դու ես, հարկ է, որ դու վճարես մեզ։ Ու նա թեպետ արդարացի ու իրավացի շատ խոսքերով պատասխանում էր, սակայն նրանք չէին լսում։ Նաև կամենում էին նրան ևս իրենց հետ բերդը տանել. բայց աստծու