«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/350»–ի խմբագրումների տարբերություն

 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
էր թագավորի տանը, որպեսզի, եթե իրենք կամենան գնալ թագավորի տունը, կամ իրենց ընկերներից ոմանք թագավորի տնից կամենան գալ սրանց մոտ, դյուրին լինի, շատ մոտիկ գտնվի: Երկրորդ՝ նույնպես էլ շուկայի վաճառանոցին մոտ է այդ թաղը: Երրորդ՝ մանավանդ ջրի համար, ամբողջ տարին այն տեղի ջուրը անպակաս է, քանզի մի մեծ առու ջուր՝ գետից քիչ փոքր, գալիս այդ թաղը և հոսում է Չարբաղ, որ թագավորական այգի է, այնտեղից գնում թագավորի տունը, և նրանց ամեն գործ ու կարիք այս ջրով է հոգացվում՝ մարդկանց, անասունների, այգիների, ծաղկանոցների և այլ գործերի, արդ՝ սրանք այսպես։
էր թագավորի տանը, որպեսզի, եթե իրենք կամենան գնալ թագավորի տունը, կամ իրենց ընկերներից ոմանք թագավորի տնից կամենան գալ սրանց մոտ, դյուրին լինի, շատ մոտիկ գտնվի: Երկրորդ՝ նույնպես էլ շուկայի վաճառանոցին մոտ է այդ թաղը: Երրորդ՝ մանավանդ ջրի համար, ամբողջ տարին այն տեղի ջուրը անպակաս է, քանզի մի մեծ առու ջուր՝ գետից քիչ փոքր, գալիս այդ թաղը և հոսում է Չարբաղ, որ թագավորական այգի է, այնտեղից գնում թագավորի տունը, և նրանց ամեն գործ ու կարիք այս ջրով է հոգացվում՝ մարդկանց, անասունների, այգիների, ծաղկանոցների և այլ գործերի, արդ՝ սրանք այսպես։


Նաև պետք է հետևյալը իմանալ: Մեծ և առաջին Շահ-Աբասը՝ Հայաստան աշխարհի ավերողն ու հայ ազգի կործանողը, այն ժամանակ, երբ հայոց ազգը քշում, տանում էր Պարսկաստան, այն հայոց ազգից մի մաս քրիստոնյաներ, որոնց դաշտեցիներ են անվանում՝ Գողթան գավառի Դաշտ անվանված գյուղից լինելու համար, բերեց բնակեցրեց այս տեղում՝ Շամշապատ կոչված թաղում, մահմեդականների մեջ: Տեղի լավ լինելու համար քաղաքի այլ տեղերից մեծ թվով մահմեդականներ եկան և բնակվեցին այչս թաղում: Սույնպես էլ թագավորի տանից ելած ներքինիները եկան, այստեղ բնակվեցին։ Ամեն տեղից այստեղից֊այնտեղից հավաքված մարդկանց բոլորին տեղը չէր բավականացնում տանել, ուստի դրա համար շատ նեղություններ էին քաշում։ Այս պատճառով մյուս մահմեդականները միաբանվելով թագավորի ներքինիների հետ՝ սկսեցին ճնշել դաշտեցի քրիստոնյաներին, որպեսզի սրանց արտաքսեն այդ տեղից, որ իրենց տեղը լայն լինի։ Այս պատճառով բազմաթիվ ամբաստանական խոսքեր էին ասում հայ դաշտեցիների մասին՝ որը զուր, որը իրավացի:
Նաև պետք է հետևյալը իմանալ: Մեծ և առաջին Շահ-Աբասը՝ Հայաստան աշխարհի ավերողն ու հայ ազգի կործանողը, այն ժամանակ, երբ հայոց ազգը քշում, տանում էր Պարսկաստան, այն հայոց ազգից մի մաս քրիստոնյաներ, որոնց դաշտեցիներ են անվանում՝ Գողթան գավառի Դաշտ անվանված գյուղից լինելու համար, բերեց բնակեցրեց այս տեղում՝ Շամշապատ կոչված թաղում, մահմեդականների մեջ: Տեղի լավ լինելու համար քաղաքի այլ տեղերից մեծ թվով մահմեդականներ եկան և բնակվեցին այս թաղում: Սույնպես էլ թագավորի տանից ելած ներքինիները եկան, այստեղ բնակվեցին։ Ամեն տեղից այստեղից-այնտեղից հավաքված մարդկանց բոլորին տեղը չէր բավականացնում տանել, ուստի դրա համար շատ նեղություններ էին քաշում։ Այս պատճառով մյուս մահմեդականները միաբանվելով թագավորի ներքինիների հետ՝ սկսեցին ճնշել դաշտեցի քրիստոնյաներին, որպեսզի սրանց արտաքսեն այդ տեղից, որ իրենց տեղը լայն լինի։ Այս պատճառով բազմաթիվ ամբաստանական խոսքեր էին ասում հայ դաշտեցիների մասին՝ որը զուր, որը իրավացի:


Եվ որովհետև թագավորի հրամանը գինու համար էր, այժմ պարսիկները սկսեցին այս կողմից ամբաստանել քրիստոնյաներին, թե նրանք գինարբու ազգ են և միշտ գինով ջուրը պղծում են, որովհետև երբ խաղողը ճմլում են, քաղցուն գինի են անում, իսկ կնճիռը թափում են ջուրը, որով ջուրը պղծվում է: Իսկ երբ օղի են քաշում, մնացած մրուրը թավում են ջուրը, որով չուրը պղծվում է։ Եսկ երբ կամենում
Եվ որովհետև թագավորի հրամանը գինու համար էր, այժմ պարսիկները սկսեցին այս կողմից ամբաստանել քրիստոնյաներին, թե նրանք գինարբու ազգ են և միշտ գինով ջուրը պղծում են, որովհետև երբ խաղողը ճմլում են, քաղցուն գինի են անում, իսկ կնճիռը թափում են ջուրը, որով ջուրը պղծվում է: Իսկ երբ օղի են քաշում, մնացած մրուրը թավում են ջուրը, որով չուրը պղծվում է։ Իսկ երբ կամենում