«Արցախի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 41.

*[[#ԳԼՈՒԽ 11|ԳԼՈՒԽ 11]]․ Հոդվածներ՝
:[[#Հոդված 115133|115133]], [[#Հոդված 116134|116134]], [[#Հոդված 117135|117135]], [[#Հոդված 136|136]]

*[[#ԳԼՈՒԽ 12|ԳԼՈՒԽ 12]]․ Հոդվածներ՝
Տող 195.

==ԳԼՈՒԽ 11․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ==

===Հոդված 133===
1. Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ:

2. Հանրաքվեն նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Համապատասխան որոշումը Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Հանրապետության Նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, կարող է այն առարկություններով և առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով` նոր քննարկման:

4. Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

5. Եթե նախաձեռնությամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը, ապա Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելու հարցը Ազգային ժողովում քվեարկության է դրվում նախագիծն ստանալուց հետո` վաթսունօրյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվում Հանրապետության Նախագահի ներկայացրած նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու վերաբերյալ, ապա Հանրապետության Նախագահն այն հանրաքվեի է դնում իր սահմանած ժամկետում:

===Հոդված 134===
1. Օրենքները հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները փոփոխվում են միայն հանրաքվեով:

===Հոդված 135===
1. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը հանրաքվեի են դրվում Ազգային ժողովի կամ Կառավարության առաջարկությամբ` հարցադրումների տեսքով` Սահմանադրության 133-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Պետության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրաքվեով ընդունված որոշումները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

===Հոդված 136===
Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: