«Արցախի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.

*[[#ԳԼՈՒԽ 10|ԳԼՈՒԽ 10]]․ Հոդվածներ՝
:[[#Հոդված 115123|115123]], [[#Հոդված 116124|116124]], [[#Հոդված 117125|117125]], [[#Հոդված 126|126]], [[#Հոդված 127|127]], [[#Հոդված 128|128]], [[#Հոդված 129|129]], [[#Հոդված 130|130]], [[#Հոդված 131|131]], [[#Հոդված 132|132]]

*[[#ԳԼՈՒԽ 11|ԳԼՈՒԽ 11]]․ Հոդվածներ՝
Տող 202.

==ԳԼՈՒԽ 10․ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ==

===Հոդված 123===
Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

===Հոդված 124===
1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է:

2. Համայնքն ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:

===Հոդված 125===
1. Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցերի լուծմանն ուղղված այլ լիազորություն­ները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններª իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:

2. Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

===Հոդված 126===
Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողը, բացառությամբ ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է:

===Հոդված 127===
1. Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:

2. Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը:

3. Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից:

4. Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ` օրենքով սահմանված կարգով:

===Հոդված 128===
1. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններիª համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով:

2. Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Այդ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն անցկացվում է պատերազմի կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան յոթանասուն, և ոչ ուշ, քան հարյուր օրվա ընթացքում:

===Հոդված 129===
1. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր:

2. Համայնքի ղեկավարի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

===Հոդված 130===
1. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվում է իրավական հսկողություն:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում է պետական վերահսկողություն:

===Հոդված 131===
Կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին:

===Հոդված 132===
1. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է Կառավարության առաջարկությամբ: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը Կառավարությունը համապատասխան համայնքներում կարող է նշանակել տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը, ինչպես նաև նոր ձևավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները սահմանվում են օրենքով:

3. Օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ: