«Նվեր աղջկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 18.
Անվիշտ աշխարհի մանուկ ցոլքերով,
Իմ ապրած սիրտը հաճախ սփոփվում.
::::Գալիք օրերի
::::Անվերջ երազում։
 
Տեսնում եմ այնտեղ իմ անբիծ հոգին,
Դեռ շղթայված կյանքի կապանքից,
Տեսնում՝ մոռացված կարմիր օրերին
::::Մանուկ իղձերիս
::::Պսակը գլխին։
 
Հրճվում է հոգիս չարքաշ այս կյանքից,
Որ անհայտ երբեք կորչելու չեմ ես —
Թեև հաղթահար ընկնեմ ես կռվից,
::::Բայց իմ գնալուց
::::Կը թողնեմ մի Ես։
 
Քեզ կտամ օժիտ հոգուս խորքերից
Չար կյանքի խեղդված ազնիվ իդեալներ,
Եվ ուժ՝ որ փշրես սև-սև օրերից
::::Տգետ պայմանով
::::Կոփված շղթաներ։
 
</poem>