«Դիմակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 23.
Շահադիտական սև միտումներով,
Սիրտս լցրին կասկածի թույնով։
Եվ ամեն անգամ իմ մատաղ հոգին
Դառն զայրույթով սաստի՛կ է հուզվում,
Երբ ես տեսնում եմ, որ ադամորդին
Իր վատ արարքից երբեք չի զզվում․․․
 
 
Եվ այն ո՞վ գիտե,
Որ օձը ցրտից խնամած, գրկած՝
Մի օր նենգաբար ինձ պիտի խայթեր․
Գիտեի՞ միթե, որ ձեռք մեկնեի
Եղբորը ընկած ―
Առաջին հարվածն ինձ պիտի ուղղեր
Եվ ամեն անգամ դալար հույսերս
Ծաղկաթափ աներ, զգացմունքս խլեր,
Սիրեր հավատիս, ծաղրեր ջերմ սերս,
Հարստահարեր։
Չէ՛ի իմանում, սիրելի ընկեր,
Որ կարեկցության, սիրո փոխանակ,
Թունալի մաղձով լկտի պարսավանք
Իբրև վարձ՝ գաղտուկ գլխիս պիտի ժայթքեր։
Եվ այս ապիկար դավաճանություն,
Հուդայի համբույր, խաբեբայություն,
Բացագանչում ես, ճշմարի՛տն աստված,
Ո՞ր մեղքիս համար էր ինձ ուղարկված։
 
 
Էլ չըհավատաս,
Անփո՛րձ իմ ընկեր․ ես դե մարդկանց մեջ
արեկամ հոգի չըգտա անկեղծ․
Այժմ բարեկամ անվան դիմակով
Նույն բարեկամն է ծածուկ անկյունից
Հարձակվում վերադ՝ սրած դանակով,
Աչքերն արնակոխ―կատաղած կրքից․․․
Ես ճանաչեցի նորա պատկերը․
Նա միշտ խոսում էր՝
Հանուն վեհ սիրո ու ճշմարտության․
Բայց միշտ կեղծում էր՝
 
''շարունակելի''