«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/38»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:48, 4 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց։ Մի ցանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպաոնաց.

- Սիրի կքշեն նրան, ով կհամարձակվի գեղում խառնակչություն անել։ Դուք գիտե՞ք, թե ինչ տարի ա էս տարին։

Պիսիրը Հաբուդի աչքում է՛լ ավելի ընկավ, դարձավ տեղի վատ մարգը, գեղի արյուն խմողը։ Իսկ Իսանանց դուքանը նա էլ չէր դնում, տանն էլ շաքարով թեյ չէին խմում։

Իսանանց մեծ ախպերն ասել էր, թե գյուղից տավարածի ազան էլ որ սալդաթ գնա, ամեն ինչ չավ կլինի։

Վանդունց Բադին հանդից էր խոսում, թե վանքի ձորում խոտը թաղնել է, ագին ծաղիկ կովը պիտի ծնի, վերի հանդի կամուրջը փլվել է: Երբեմն էլ պատերազմի մասին Հարուդից էր հարցնում.

- Հարուդ, բա էդ գերմանը խաչապաշտ չի՞:

— Խաչապաշտ ա։

— Բա ո՞նց ա միացել թուրքի հետ: Աստուծ դա ընդունիչ չի։

Հա թոպը ժպտամ էր հոր միամտության վրա, մտաբերում Իսանանց աղոցը, պիսիրին և նրանց, որոնք հեռավոր դիրքերում կովում են, ոտ ու ձեռից զրկվում, ցրտից սառչում, թագավորից խաչ ստանում։

Ինչո՞ւ համար այդպես եղավ։ Ինչո՞ւ Իսանանց տնից մի զինվոր չկա, իսկ Խաչումենց Բախշոլ երեց տղան էլ կովում են: Ինչո՞ւ է թանկանում շաքարը, էն ինչո՞ւ քաղաքում ժողովրդեն են անում, փող հավաքում, էն ո՞նց եղավ, որ վարժապետ Մինասը խումբ կազմեց, գնաց Վան, իսկ գաղթական ժողովուրդը կոտորվում էր սովից, ցիտից:

Մտածում էր Հարուդը, և նրա անտաշ միտքը մեծ ցավով է դնում էր պատասխան տալ, հաղթել արգելքներին, պահված գաղտնիքների դռները բանալ։

* * *

Մի օր էլ գզիր Զաքին եկավ Վանդունց Բադու տունը՝ Աթանանց մեծ ընկուզենու տակ...

- Բարի օր, հաթամի աղջիկ...

- Հը՛, Զաքի խեր ըլնի:

- Խեր ա բա խեթ չի, տղադ որ գա, ասի էգուց քաղաք գնա, սալդաթ են կանչում: