«Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/12»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «18 ԱԴՐԲԵՋԱՆ փանցելեն Ատրպատական (արաբերեն՝ Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան) և արևելյան Անդրկովկ...»:
(Տարբերություն չկա)

16:45, 7 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

18

ԱԴՐԲԵՋԱՆ

փանցելեն Ատրպատական (արաբերեն՝ Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան) և արևելյան Անդրկովկաս: Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծ մասամբ վերածել են արոտավայրերի: Ըստ հայկական աղբյուրների՝ «թուրքմանը» հավաքական անունով կոչվող մահմեդական այդ ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես թաթար-մոնղոլական տիրապետության հաստատումից (ХШ դ. կես) հետո և շայաւնակվել է մինչև XVII դ.:

XVI-XVIII դդ. Արևելյան Անդրկովկասը հայտնվել է մե րթ Սեֆյան Պարսկաստանի, մերթ Օսմանյան կայսյաւթյան գերիշխանության ներքո: Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորվել են, շատերը, չդիմանալով հրոսակների խժդժություններին, մղվել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ: Մեծաթիվ հայեր բռնի կրոնափոխվել են: Այնուամենայնիվ, ինչպես վկայում են պատմական տվյալները, Կուրի ձախափնյակում, Ապշերոնյան թերակղզում եղել են հայերի հոծ համայնքներ: Արեշ-Արաշ (հետագայում՝ էրմենի բազար՝ Հայկական շուկա) բնակավայրում, որը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում և եղել խոշոր առևտրական կենտրոն, ճանապարհորդ էվլիյա Չելեբիի վկայությամբ, 1640-ին եղել են 10 հզ. հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան են:

1804—13-ի ռուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավարևելյան Անդրկովկասը միացվել է Ռուսաստանին: Վերացվել են Պարսկաստանին ենթակա Բաքվի, Ռուբայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամ ախտ, Շաքիի խանությունները: Նշված տարածքում 1846-ին ստեղծվել է Շամաիաւ նահանգը (1859-ին վերանվանվել է Բաքվի նահանգ): Շաքիի և Արեշի գավառները ցարական կառավարությունը որոշակի քաղաքական նկատառումներով մտցրել է Կուրի աջափնյակում (բուն Հայաստանում) կազմավորված Եփզավետպոլի նահանգի մեջ:

Երկրամասի հայ բնակչությունը, հայտնվելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայության ներքո, հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանված օրենքներն ու հրամանները: Այդուհանդերձ, ներքին ազգային կյանքում հայերն առաջնորդվել են Հայ եկեղեցու կանոններով և օրենքի ուժ ստացած ավանդույթներով: Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը (Մելիք Հասան, Մելիք

Քիշ գյուղի Ս. Եղիշե Առաքելո վանքը (Գիս վանք, 1244, Շաքիի շրջան)

Մելքում խան Չալապով են), վիմագրերում հիշատակվում են նաև տանուտեր, աղա, բեկ, յուգբաշի (XVIII դ.) անվանումները, որոնք վկայությունն են որոշակի հասարակական֊տնտեսական հարաբերությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ավագների, տանուտերերի գոյության են: Արևելյան Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո տեղի հայությունը, բնականաբար, ենթարկվել է կայսրության օրենքներին, սակայն ներքին ազգային կյանքում պահպանել է ավանդականը:

Ա. Հ. Մանթսուան

Ռուսաստանի տիրապետությունն օբյեկտիվորեն ապահովել է բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը: Երկրամասում աշխուժացել է տնտեսական կյանքը, աստիճանաբար հրեան են եկել նոր՝ կապիտալիստական տնտեսական հարաբերություններ: XIX դ. 2-րդ կեսին Ապշերոնյա թերակղզում հայտնաբերված նավթը վճռորոշ նշանակություն է ունեցել տարածաշրջանի տնտեսության աննախադեպ վերելքի համար, արագորեն սկսել է զարգանալ նավթարդյունաբերությունը: Հայ արդյունաբերողները (Ա. Մանթաշյան, Փիթոև եղբայրներ, Տեր-Ակոպով, Գ. Տեր-Մարգարյան և ուրիշներ) մեծ դեր են խաղացել Ապշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործում: Նրանք են կառուցել Բաքու Բաքում առաջին նավթամուղը: Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարվել բաքվեց ի հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սևան», «Սյունիք» և հայանուն այլ նավերով: Հայ վաճառականները նպաստել են Բաքվի առևտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը: Ծաղկում են ապրել շրջանի հայության տնտեսության ավանդական ճյուղերը՝ շերամապահությունն ու մետաքսագործությունը, այգեգործությունը, խաղողագործությունը, արհեստները:

Տնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց աշխուժացել է նաև երկրամասի հայաբնակ շրջանների