«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/82»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
<center>* * *</center>
<center>* * *</center>

Մյուս առավոտ Մինա բիբին սովորականից կանուխ զարթնեց։ Գիշերը քունը չէր տարել։

Գիշերը երբեմն զարթնում էր, նստում տեղաշորի մեջ և ականջը սրում՝ տեսնելու, թե ով է զարթուն, ինչպես են քնել։ Մի անգամ էլ վեր կացավ, ճրագը վառեց, նայեց մեկ էլ, ասես տեսածին չէր հավատում։ Մոտեցավ և վերմակի կախ ընկած տուտը կամացուկ շտկեց։

Նա մի ուզեց ալևորին զարթեցնի, մտքինն ասի, բայց հանգ չարավ։ Ճրագը հանգցնելուց առաջ մեկ էլ նայեց, ինչ-որ բան ասաց գորովով հ շուլալվեց վերմակի տակ։
Նա մի ուզեց ալևորին զարթեցնի, մտքինն ասի, բայց հանգ չարավ։ Ճրագը հանգցնելուց առաջ մեկ էլ նայեց, ինչ-որ բան ասաց գորովով և շուլալվեց վերմակի տակ։

Առավոտ կանուխ ջրի գնալը, կովեր կթելը Մինա բիբուն ավելի հեշտ թվաց։ Ուրախությունից ջահելացել էր, երբեմն սենյակ էր մտնում, մտքինը մոռանում, նորից դուրս գալիս։ Կամ օջախի կրակին փչելիս, երբ աչքին էր ընկնում հովանոցը կամ մի ուրիշ իր, որ բերել էր որդին,– տնտղում էր ուշադիր, էլի իր տեղը դնում։