«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/8»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

02:35, 11 Մարտի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

ավելի ու ավելի խոր, բազմակողմանիորեն ըմբոներս և իմաստավորելու ճանապարհով։ Դրա ամենից ցայտուն արտահայտությունը պետք է համարվեն մեր մեծ բանաստեղծների պատկերավոր բնութագրումները։ Թումանյանի մահվան թարմ տպավորության տակ գրած հոդվածում (1923) Ավ. Իսահակյանը նրա պոեմներն ու լեգենդները համարեց «մեր գրի անմահ փառքն ու գոհար ակ երտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թոիչքը»։ Դրանից ճիշտ մեկ տասնամյակ անց Ե. Չարենցն այդ նույն միտքն ամփոփեց թե– վավոր բանաստեղծական բանաձևի մեջ. «Թումանյա՚նն է անհաս Արարատը մեր նոր քերթության»։

Հովհ. Թումանյանի ստեղծագործության համազգային նշանակությունը, նրա անփոխարինելի դերը հայ գրականության մեջ ոեալիզմի և ժողովրդայնության սկզբունքների զարգացման գործում, ինչպես նաև նրա առնչությունները ՍՍՀՄ ժողովուրդների գրականության, նոր ժամանակների համաշխարհային գրական պրոցեսի և գեղարվեստական որոնումների հետ բացահայտվել և մեկնաբանվել են գիտական բազմաթիվ ոաումնասիրությունների մեջ։ Այդ հարցերը լայնորեն լուսաբանվեցին հատկապես մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակի համաժողովրդական տոնակատարության ժամանակ, որը մեծ շուքով ու հանդիսավորությամբ անցկացվեց 1969 թվականին։ Թումանյանի անունը լիակատար իրավունքով մտել է նոր ժամանակների համաշխարհային խոշորագույն բանաստեղծների՝ Դյոթեի և Ռայրոնի, Պուշկինի և Լերմոնտովի, Միցկևիչի և Շևչենկոյի, Նեկրա– տւվի և Լոնգֆելլոյի անունների շարքը, որոնց ժառանգությունը պատկանում է ամբողջ մարդկությանը։

Ավելորդ է ապացուցել, թե ինչքան կարևոր է ինչպեււ Թումանյանի երկերի մասսայական հրատարակությունների ու թարգմանությունների, այնպես էլ, մանավանդ, նրա գրական ժառանգությունը բնագրագիտության նորագույն սկըզ– բունքներով տպագրության պատրաստելու գործը։ Դա հայ գրականագիտության առաջնահերթ խնդիրներից է և ունի ոչ միայն գրական, այլև հասարակական և ընդհանուր մշա– 6