«Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/22»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «ԱԴՐԲԵՋԱՆ 28 դես են եկել ժասմենը, Ս. Արմենյանը, Վ. Փափազյանը, Լ. Քալանթարը, Ս. Քափանակյանը, Կ. Ալվարյա...»:
(Տարբերություն չկա)

08:47, 2 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

ԱԴՐԲԵՋԱՆ

28

դես են եկել ժասմենը, Ս. Արմենյանը, Վ. Փափազյանը, Լ. Քալանթարը, Ս. Քափանակյանը, Կ. Ալվարյանը, Մ. Սաւլյանը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր է Եղել Ա. Հովսեփյանը, գլխավոր նկարիչ՝ Ա. Հովհաննիսյանը: Բեմադրվել են հայ դասական, ժամանակակից, ինչպես և ռուսական, եվրոպական դրամատուրգիայի լավագույն երկերից: Թատերախմբում են եղել նաև Լ. և Ա. Երամյանները, Խ. Հարությունյանը, Ա. Արզումանյանը, Ա. Բադւպյանը, Գ. Հարությունյանը, Թ. Սահակյանը և այլք: Թատրոնը փակվել է 1949-ին:

Ճարտարապետություն: Հայ ճարտարապետներն ու շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը: Հատկապես նշանակալի է ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանի, Վ. Սարգսյանի (Սարկիսով), Ն. Բաեի, Հ. Տեր-Հովհաննիսյանցի (Քաջազնունի), Ֆ. Ա-

Բաքվի հասարակական ակումբի շենքը(ճարա.՜ Գ. Տեր-Միքելյան), այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա

ղալյանի ավանդը: Նրանց կառուցած բնակելի տները, հասարակական ու մշակութային շինությունները կանգուն են ցարդ և զարդարում են Ա-ի մայրաքաղաքը: Մայիլովների (Մայիլյաններ) թատրոնի շքեղ շենքում (ճարտ.՝Ն. Բաե, 1913) այժմ Բաքվի օպերայի և բալետի թատրոնն է: Վեհաշուք կառույց է եղել Ս. Թադեոս և Բարդուդիմեոս հայկական եկեղեցին

Մայիլովների (Մայիլյաններ) թատրոնի շենքը (այժմ՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոն)

(ճարտ. Հ. Տեր-Հովհաննիսյանց, 1910-11), Գ. Տեր-Միքելյանի նախագծով կառուցվել են Հասարակական ակումբի շենքը (այժմ՝ Ա-ի ֆիլհարմոնիա, 1910-12), ծննդատունը (1899), Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը (1902-03, այժմ՝ «Մանկական աշխարհ» խանութ), Առևտրի ուսումնարանը (1905-10, այժմ՝ Ա-ի մանկավարժական ինստիտուտ), Ֆիզիոթերապետիկ ինստիտուտը (1928-35, Փարիզում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի), Ցուզբաշյա-

Սադիիավների եկամտաբեր բնակելի տունը Բաքվում (1909-12, ճարա.՝ Գ. Տեր-Միքելյան)

նի, Այրականների, Սադիխովների եկամտաբեր բնակելի տները են: Վ. Սարգսյանի նախագծերով կառուցվել է 10-ից ավելի շենք նավթագործների բանավաններում: Ն. Բահը 1911-18-ին եղել է Բաքվի գլխավոր ճարտարագետը. բացի Մայիլյանների թատրոնից, նրա նախագծերով կառուցվել են հիվանդանոցային ավան (19 լազարեթ՝ 24 մասնաշենքով), մի շարք դպրոցներ, գիմնազիա, Սւպիմանովի, Շերեմետևի և այլոց բնակելի տները, երկաթուղու Սաբունչի կայարանը (1927), Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Արմենիքենդի մի ամբոդջ թաղամաս, որ նրա անունով կոչվել է «Բաեի» են: ճարտարապետ Ֆ. Աղարանի նախագծով կառուցվել են գիմնազիա, ծննդատուն, գանձատուն, Բանվորական տունը են:

Երաժշտություն: Ա-ի հայության երաժշտական կյանքում մեծ դեր են ունեցել աշուղները: Նրանք շրջել են բնակավայրից բնակավայր, մասնակցել աշուղական մրցումների: Հայտնի են աշուղներ Փարսիի (XVI դ.), Դոնիի (XVIII դ.), Ղազարի (XIX դ.) անունները, սաեղծագործել և երգել են թուրքերեն: Հատկապես նշանավոր էր աշուղ Դոնին, որը համարվել է այղ շրջանի աշուղների վարպետը՝ ոաուցիչը: Նրա երգերն ունեցել են հերոսական բնույթ, նվիրված են եղել Ասրի, Ջավադ, Ռոստոմ մելիքների քաջագործություններին: XIX ղ. է ապրել ու հայերենով ստեղծագործել աշուղ Սեյաղը (Պետրոս Մաղաթյան): XIX դ. վերջին երաժշտական կյանքը կենտրոնացել է Բաքվում: 1885-ին իր երգչախմբով ելույթներ է ունեցել Կարա-Մուրզան, 1886-ին Մակար Եկմալյանը հայկական եկեղեցում ղեկավարել է իր Պատարագը, 1908-ին դասաիտսություններով և երգչախըմբով հանդես է եկել Կոմիտասը: Անտոն Մայիլյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Թատրոն և երաժշտություն» (1910֊