«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/40»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

02:43, 11 Մարտի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Ի՛՛նչ ես կատաղել անմեղ արարքից, Միամիտ ամբոխ, ես ի"նչ արեցի. Ուզում ես անհետ քշել աշխարհքից, Որ ես իմ պարտքը միայն կատարեցի։
5 Արժանավորի առաջ խոնարհած Ես պատարագ եմ մատուցանում, Եվ չար նախանձից ահա կուրացած Դուն ինձ քարկոծել ես ցանկանում։
Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում, 10 Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չըգիտես, նա՞ է որ միայն սարսափ է զարկում, Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ*
Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն, Ես անգիտությամբ կուռք չըպաշտեցի, 15 Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն, Ահա թե ինչու երկրպագեցի։
38