«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/285»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:58, 9 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

շվաքի տակ նսաած հորթերը կիտ արին, պոչը կես բարձրացրած փախան քաղաքի փողոցներով։

Ավտոն դեսուդեն վազեց, նորից կանչեց և ոչ ոք գարաժի դռները չբացեց, որովհետև գավառական քաղաքում գարաժ դեռ չկա։ Նորիք ետ եկավ, կանգնեց ծառի շվաքի տակ, ուր հորթերն էին նստած, փրթփրթաց դժգոհ ու շունչը կտրեց։

Ասես ռումբ էր, որ հեռվից մեկը շպրտեց փոքրիկ քաղաքի վրա։ Ռումբ պայթեց և աղմուկի անսովոր ականջները գավառական ցնցում զգացին, պատուհանի վարագույրները ետ քաշեցին սահող ավտոն տեսնելու, մանուկները դուրս թափվեցին և ճղրտոցով ուրախ՝ ավտոյի հետևից սկսեցին վազվզել։

− Մամա՛, ավթանաբիլը...

Կարմրաթուշ մի մանուկ էր, առավոտվա մածունը շուրթերին, ոտաբոբիկ ու գլխաբաց, որ մոր փեշից բռնած փողոց էր քաշում և կանչում։

Իսկ մաման, որ տասը ծին է անցրել և լիմոնի սմքած կճեպ դարձել, մաման, որ իր օրում ավտո դեռ տեսած չէր, շատ էլ չէր վռազում, թանով։ էր խառնում։

− Ավթանաբիլը չի փախչի, կտեսնենք...

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը: Իզուր էր շոֆերը մանուկներին դեն քշում. մի քիշ հետո նրանց խիտ շարքերը օղակաձև սեղմվում էին ավտոյի շուրջը, իսկ մի քանիսն էլ մատով դիպչում էին ավտոյին ու էլի ետ փախչում։

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը։ Խոսում էին հազար ու մի առասպել, բերնե-բերան լուրեր էին պտտում և այդ ամենը ավտոյի շուրջը, որ քնել էր ծառի շվաքի տակ։

Ավելի շատ խոսք ու զրույց կար գրասենյակներում, ուր գրագիրը տեղացի ալարկոտ շարժումով չորրորդ անգամ նույն գրությունն էր մուծում մտից մատյան և նոր թուղթ ծալում ուղարկելու «համաձայն մակագրության»:

Մանր շահերի, բամբասանքի, քարացած ըմբռնումի ի՜նչ մեծ աղբակույտ կար գանգերում երբեմնի սրատամ գայլերի, որոնք թև առան իսկույն, շարժվեցին և պատի ճեղքում սմքած մլեկի պես արյան հոտ առան, կենդանացան։

Դող, ներքին դող զգացին նրանք, ովքեր ճահճուտում այդ խուլ գոմեշի փնչոցով պառկել էին ապահով և ցեցի պես կրծում էին հիմքերը նոր շինության:

Մի պահեստապետ, ստորակետի պես կախ բեղերով, որ ամսավերջի