«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/299»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:58, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է
ՐԵՎԱՆ, ՐԵՎԱ՜Ն

Գաժունց Տիտոսի հագին տարին բոլոր ուրիշի շոր էր։ Հորթարած էր. ՛վարձի դիմաց մեկը նրան մեշը ծակ հին փափախ էր տալիս, մյուսը տասն անգամ կաոկաաած տրեխ կամ հնամաշ, գունավոր կարկատաններով շալվար։

Ուրիշի մեծ փափախը ծածկում էր ականջներն ու ճակատը։ Եվ

թեկուզ երկար շալվարը պարանով կապում էր կրծքի տակ, ծայրերը ծա լում, դարձյալ նրա բարակ ոտքերին շալվարը նստում էր, ինչպես ճիպո տին հագցրած պարկեր։ Տրեխներն էլ անձրև օրերին թրջվում էին, լապռ ձսի պես ծայրերը դեսուդեն ծռվում։ Տիտոսը ոտը դեռ դետին չդրած, տրեխի կախ ընկած ծայրն արդեն ցեխումն էր։ Տեսնողն այնպես էր կարծում, թե ծաղրի համար են Տիտոսին կո լորել շորերի մեջ, փափախի բրդի տակ ծակեր թողել, որ նրա ժիր աչքերը հսկեն հորթերին։ Ծաղրի համար, որ հորթերը բերելիս, գյուղի փողոցում, կանգնած մարդկանցից մեկը բամփեր նրա գլխին և ծիծաղելով ասեր.է — ՏիտոՀԱ, չմեռնես դու, ճակատդ էլա մի բաց արա... Տիտոսը միայն մայր ուներ, որ ամուսնու մեռնելուց հետո մի քանի տարի հավատ+արիմ էր մնացել առաջին մարդու կիստվեր տանը, բայց որով հետև նրա միակ ժառանգությունը՝ պոչը ծաղիկ կովը հորթատել էր ու սատկել, սառած թոնրի պատերին էլ խմոր չէր փակցրել, մի օր դրժել էր հավատարմության ուխտը, կուժ ու փալաս շալակել, փողոցն անցել և մտել մի տուն, որի դոնից իր ամուսնուն թազելուց մի շաբաթ հետո հանել էին երկունքից արնաքամ եղած մի կնոջ դագաղ։ Տան տերը հյոլ (նկալեց Տիտոսի մորը, սա էլ իր կուժը նոր տան կժերին խառնեց, փա լասը փռեց հողե հատակին։

Գրսում մնաց Տիտոսը։ Այդ իրիկուն նա ՛հորթերը բերեց դյուզ ե՝ երթ հորթերը բոլորն էլ շրթունքները կախ արին մոր կուրծից, Տիտոսը տուն եկավ և կիստվեր տան մեջ միայն պառավ կատվին տեսավ, թոնրի ստոր մոխրում նստած։ Կատուն մլավեց, մի անդամ էլ ապացուցելու այն խոսքը, թե ավերակում կամ բուն է կանչում, կամ կատուն մլավում։

Իհարկե, մոր սրտի տեղը քար չէր, երբ վախվխելով, որպես դուռը կսըցրած հորթ, Տիտոսն Ուրիշի դռնակը բացեց և կանգնեց։ Մայրը լաց եղավ, այդ տեսավ Տիտոսը, մայրը ուրիշ խոսքեր ասաց, բայց խոսքերից ավելի քաղցրը յուղով հացի այն պատառն էր, որ մայրն արցունքները սըթելով գոգնոցի տակից ծածուկ հանեց և կոխեց Տիտոսի տոպրակը։

Այդ

՛փշեր հարևանի զեդի վրա, կարպետի տակ Տիտոսը ծամեց յուղոտ հացը, "է/երը երկնքին, բայց միլիոն աստղերից և ոչ մեկն էլ չնշմարելովէ ֊101֊ I