«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/239»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 5. Տող 5.
Այդ էր նրա ցնորքը։ Հետո նա լսում էր այն ձայները, որ բերում էր քամին լեռներից։ Նա զգում էր քամու բույրերը և որոշում, որ լեռան վրա արդեն բացվել է մանուշակը, որ բադերը բարձրացել են գետերի հոսանքով մինչև լեռնային մարգագետինները, որ հասկերը լցվում են կաթնագույն հեղուկով, ահա գալիս է տաք շեղջի բույրը, ուրեմն ցորեն են ծեծում և կարմրել է խնձորը։

Նստում էր այդ անանուն մարդը բարձրության վրա և մտածում էր մի անէական աշխարհի մասին։ Նրա աչքի սւռաջ բացվում էր բլուրների, լեռների և դաշտերի մի ընդարձակ տարածություն, մի ամբողջ երկիր։ Սպիտակ և բարձրահասակ եզները ահա քաշում են արորը, պարարտ սևահողը ծալվում է իրար վրա, երգում է մշակը պարզ երգեր, հետո աղջիկները հաց են բերում, մշակ և սերմնացան նստում են սև հողերի վրա, աղջիկները ժողովում են դաղձ, եզներն արածում են կանաչ արոտներում։ Մայր է մտնում արևը, հոգնած մշակները և եզները տուն են վերադառնում, օջախներից բարձրանում է ծուխը և լսվում է շների ուրախ աղմուկը։
Նստում էր այդ անանուն մարդը բարձրության վրա և մտածում էր մի անէական աշխարհի մասին։ Նրա աչքի առաջ բացվում էր բլուրների, լեռների և դաշտերի մի ընդարձակ տարածություն, մի ամբողջ երկիր։ Սպիտակ և բարձրահասակ եզները ահա քաշում են արորը, պարարտ սևահողը ծալվում է իրար վրա, երգում է մշակը պարզ երգեր, հետո աղջիկները հաց են բերում, մշակ և սերմնացան նստում են սև հողերի վրա, աղջիկները ժողովում են դաղձ, եզներն արածում են կանաչ արոտներում։ Մայր է մտնում արևը, հոգնած մշակները և եզները տուն են վերադառնում, օջախներից բարձրանում է ծուխը և լսվում է շների ուրախ աղմուկը։

Նրա անիրական աշխարհում միայն այդ կար՝ գյուղեր՝ խաղաղության մեջ, ծառեր՝ երգերի համար, ջրեր՝ որ ոռոգում են արտերը և պարտեզները, շներ՝ որոնք հաչում են լուսնի վրա, մարեներ՝ հաց թխելու համար և գզրարներ, որոնք ձմեռը նստեին օդաներում, գզեին բուրդ և մինչև լույս հեքիաթներ պատմեին։