«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/510»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...
մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...


...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը: Ծղրիդները զարթնել էին։ Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին: Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից,− մի աղմուկ, որ ով գիաե բյուրավոր ինչպիսի՜ ձայներից էր գոյանում,− ննջի նման իջնում էր գյուղի վրա։
...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը: Ծղրիդները զարթնել էին։ Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին: Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից,− մի աղմուկ, որ ով գիտե բյուրավոր ինչպիսի՜ ձայներից էր գոյանում,− ննջի նման իջնում էր գյուղի վրա։


Դաշտում տեղ֊տեղ կրակներ էին վառել: Մի քանի գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին։ Արևից տաքացած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ։
Դաշտում տեղ-տեղ կրակներ էին վառել: Մի քանի գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին։ Արևից տաքացած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ։


− Հրե՜ հա, կասես գյուղը ձիավոր եկավ,− ասաց Արզումանը Սալբուն։ Շների հաչոց լսվեց։ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին։
− Հրե՜ հա, կասես գյուղը ձիավոր եկավ,− ասաց Արզումանը Սալբուն։ Շների հաչոց լսվեց։ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին։