«Անձրևը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary

Տող 7.
|author =Արիս Արսենի}}

{{Բանաստեղծություն|Անձրևը|<poem>Ես երբեք

Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:

Արևն ասես կուլ էր գնացել

Հեքիաթի յոթգլխանի հրեշի կոկորդում,

Իսկ ամպերն ամուր գրկել են երկնակամարը

Եվ... ականջ են ծակում:

Տխուր ձայնակցում է անձրևն ամպերին,

Տխուր,

Ու զգում եմ նրա թախծոտ երգի

Մեղմ ելևէջումները,

Համբույրները` քնքուշ ու ցողաթաց:

Ես երբեք

Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:

Եվ հիմա, երբ այսքան մոտ եմ անձրևին,

Չգիտեմ ինչու` ակամա մտածում եմ արևի

Եվ արևոտ օրերի մասին,

Որոնք եղել են իմ կյանքում,

Կան ու կլինեն դեռ:

...Իմ կյանքի բոլոր արևոտ օրերը:<br/poem>|15.05.82, Ստեփանակերտ}}

15.05.82, Ստեփանակերտ
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Անձրևը» էջից