«ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ/ԵԼԻՑ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Եւ սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։ Ռ...»:)
 
չ
 
Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ մէկ հարուած էլ եմ բերելու. Նորանից յետոյ ձեզ այս տեղից կ’արձակէ. և հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ։ Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն։ Եւ Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. Եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ մեծ մարդ էր։ Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կ’գամ Եգիպտոսի մէջ։ Եւ ամեն առաջինեկը կ’մեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։ Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կ’լինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կ’լինի. Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. Որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։ Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. Եւ նորանից յետոյ դուրս կ’գնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։ Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը։ Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չ’արձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը։
 
Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով. Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարուայ ամիսների առաջինը լինի նա։ Իսրայէլի բոլոր ժողովքի հետ խօսեցէք ասելով. Այս ամսի տասնին ամեն մէկն իր համար մի գառն առնէ՝ իրանց հայրերի տան համեմատ՝ տունը մէկ գառն։ Եւ եթէ մէկ տունը մէկ գառնի համար քիչ լինի, թող նա իր տան մօտ եղած դրացու հետ՝ հոգիների թիւին համեմատ առնէ. Ամեն մէկն իր կերածի չափ հաշիւ անէք գառնի վերայ։ Ձեր գառը անարատ՝ արու մէկ տարեկան լինի. Ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։ Եւ պահէք ձեզ համար մինչեւ ամսի տասնեւչորսերորդ օրը, եւ Իսրայէլի ժողովքի բոլոր բազմութիւնը մորթեն նորան իրիկուայ դէմ։ Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։ Եւ միսն այն գիշերն ուտեն. Նորան կրակի վերայ խորոված՝ եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով. Նորանից հում կամ ջրի մէջ եփած չ’ուտէք, այլ կրակի վերայ խորոված, նորա գլուխը ոտքերովը եւ փորոտիքովը մէկտեղ ուտէք։ Եւ նորանից մի բան չ’թ��ղէքչ’թողէք մինչեւ առաւօտ. Եւ նորանից մինչեւ առաւօտ մնացածը՝ կրակով այրեցէք։ Եւ այսպէս ուտէք նորան. Ձեր գօտիները ձեր մէջքին՝ եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին՝ եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. Նա զատիկ է Եհովային։ Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. Եւ Եգիպտոսի բոլոր աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ ես Եհովաս։ Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. Եւ հարուածը ձեր վերայ պիտի չ’գայ ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։ Եւ այն օրը ձեզ յիշատակի համար լինի, եւ տօնեցէք նորան տօն Եհովայի համար. Ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով տօնեցէք նորան։ Եօթը օր բաղարջ կերեք. Հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։ Եւ առաջին օրը սուրբ ժողով լինի, եւ եօթներորդ օրն էլ ձեզ համար սուրբ ժողով լինի. Այն օրերը բնաւ մի գործ չ’գործուի, բացի ամեն մէկի ուտելիքը. Այն միայն պատրաստէք։ Եւ բաղարջների տօնը պահէք. Որովհետեւ հէնց նոյն օրուայ մէջ ձեր զօրքերը Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ուրեմն ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով այն օրը պահէք։ Առաջին ամսուայ տասնեւչորսերորդ օրուայ իրիկունից բաղարջ պիտի ուտէք մինչեւ ամսուայ քսանեւմէկերորդ օրուայ իրիկունը։ Եօթը օր ձեր տներումը խմոր չ’գտնուի. Որովհետեւ խմորեալ հաց ուտող անձը Իսրայէլի ժողովքիցը պիտի կորչի՝ թէ օտարական եւ թէ երկրի բնակ։ Ոչ մի խմորեալ բան պիտի չ’ուտէք. Ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ ուտէք։ Եւ Մովսէսը կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին եւ ասեց նորանց. Ընտրեցէք, եւ ձեզ համար ձեր ընտանեաց համեմատ գառն առէք, եւ զատիկը մորթեցէք։ Եւ զոպայի փունջ առէք, եւ կոնքի մէջ եղած արիւնովը թաթախեցէք եւ կոնքի մէջ եղած արիւնիցը քսեցէք դրան վերայի սեմին՝ եւ երկու դրանդիներին, եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չ’գայ։ Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կ’անցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար։ Եւ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահէք մինչեւ յաւիտեան։ Եւ երբոր կ’լինի որ այն երկիրը գաք՝ որ Եհովան ձեզ պիտի տայ իր ասածին պէս, այն ժամանակ այս պաշտօնը պահէք։ Եւ երբոր կ’լինի որ ձեր որդիքը ձեզ կ’ասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը, Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ։ Եւ Իսրայէլի որդիքը գնացին, եւ արին ինչպէս Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր. Այնպէս արին։ Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չ’կար որ նորա մէջ մեռել չ’լինէր։ Եւ գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։ Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ ինձ էլ օրհնեցէք։ Եւ Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. Ամենքս էլ կ’մեռնենք։ Եւ ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չ’խմորած՝ իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին։ Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին, եւ Եգիպտացիներիցն արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։ Եւ Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին, եւ նորանք կողոպտեցին Եգիպտացիներին։ Եւ Իսրայէլի որդիքը Ռամսեսից դէպի Սոկքովթ չուեցին. Բացի ընտանիքներից վեց հարիւր հազարի չափ հետեւակ մարդիկ էին։ Եւ նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ. Եւ ոչխարներն ու արջառները շատ մեծ հօտ էին։ Եւ Եգիպտոսիցն իրանց հանած զանգուածիցն անխմոր շօթեր եփեցին, որովհետեւ խմորեալ չէր. Նորա համար որ Եգիպտոսիցը քշուեցան, եւ չէին կարողանում ուշանալ. Եւ իրանց համար պաշար էլ չէին շինել։ Եւ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների բնակուած ժամանակը չորս հարիւր երեսուն տարի էր։ Եւ եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան։ Սա Եհովայի համար պահելու մի գիշեր է, որ նորանց Եգիպտոսի երկրիցը հանեց. Սա այն գիշերն է Եհովայի համար Իսրայէլի բոլոր որդիներիցն իրանց ազգերի մէջ պահուելու համար։ Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Այս է զատկի կանոնը. Ոչ մի օտարական նորանից պիտի չ’ուտէ։ Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան՝ երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից։ Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չ’ուտէ։ Մէկ տան մէջ պիտի ուտուի. Տնից դուրս չ’հանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չկոտրէք։ Իսրայէլի բոլոր ժողովքը անէ այն։ Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թող թլփատուի, եւ այն ժամանակ մօտենայ կատարելու համար եւ ինքը երկրի բնակի պէս լինի. Որովհետեւ ոչ մէկ անթլփատ նորանից պիտի չ’ուտէ։ Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար մէկ օրէնք լինի։ Եւ Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին։ Եւ եղաւ որ հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը իրանց զօրքերովը։
 
Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. Այն իմն է։ Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք. Որովհետեւ Եհովան ձեզ այս տեղից զօրաւոր ձեռքով հանեց. Եւ խմորեալ չ’ուտուի։ Դուք այսօր էք դուրս եկել, Ապիպ ամսումը։ Եւ կ’լինի որ երբ Եհովան քեզ տանելու լինի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ որ քեզ տալու համար քո հայրերին երդում արաւ, այն կաթ ու մեղր բղխող երկիրը, այս ամսումը պիտի կատարես այս պաշտօնը։ Եօթը օր բաղարջ պիտի ուտես, եւ եօթներորդ օրը տօն լինի Եհովայի համար։ Այն եօթը օրերումը բաղարջ պիտի ուտուի, եւ քեզ մօտ խմորեալ հաց պիտի չ’տեսնուի. Ոչ էլ քեզ մօտ խմոր պիտի տեսնուի քո բոլոր սահմաններումը։ Եւ այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. Այս նորա համար է որ Եհովան արաւ ինձ՝ ես Եգիպտոսիցը դուրս գալիս։ Եւ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վերայ, եւ յիշատակ՝ աչքերիդ մէջ տեղը, որ Եհովայի օրէնքը քո բերանումը լինի, որովհետեւ Եհովան քեզ զօրաւոր ձեռքով հանեց Եգիպտոսիցը։ Եւ դու այս կանոնը տարուց տարի իր ժամանակին պիտի պահես։ Եւ կ’լինի որ՝ երբ Եհովան քեզ Քանանացիների երկիրը տանէ, ինչպէս որ քեզ եւ քո հայրերին երդում արաւ, որ նորան քեզ տայ։ Եւ այն ամենը որ արգանդ կ’բանայ, Եհովային ներկայացրու. Եւ քո ունեցած անասնի ամեն առաջինեկ արուները Եհովայինը լինի։ Եւ էշի ամեն առաջինեկը մի ոչխարով փրկես, եւ եթէ չ’փրկես, նորա վիզը կոտրիր. Եւ քո որդիների մէջ մարդի ամեն առաջինեկը պիտի փրկես։ Եւ կ’լինի որ քո որդին էգուց քեզ կ’հարցնէ ասելով. Սա ի՞նչ է. Նորան պիտի ասես թէ՝ Եհովան մեզ Եգիպտոսիցը ծառայութեան տունիցը զօրաւոր ձեռքով հանեց. Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը խստացաւ և մեզ արձակել չ’ուզեց, Եհովան Եգիպտոսի երկրումն ամեն առաջինեկը՝ մարդի առաջինեկից մինչեւ անասունի առաջինեկը մեռցրեց. Նորա համար ես ամեն արգանդ բացող արուն զոհում եմ Եհովային, եւ իմ որդիների ամեն առաջինեկը փրկում եմ։ Եւ սա քո ձեռքի վերայ նշան եւ աչքերիդ մէջտեղը ճակատանոց լինի, որովհետեւ Եհովան մեզ Եգիպտոսիցը զօրաւոր ձեռքով հանեց։ Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստուած նորանց Փղշտացիների երկրի ճանապարհովը չ’տարաւ, թէեւ նա մօտ էր, որովհետեւ Աստուած ասեց. Մի գուցէ ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջայ եւ ետ դառնայ Եգիպտոս։ Այլ Աստուած ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհովը պտոյտ անել տուաւ եւ Իսրայէլի որդիքը գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։ Եւ Մովսէսը՝ Յովսէփի ոսկորներն իր հետ առաւ. Որովհետեւ Իսրայէլի որդկանցը հաստատ երդում էր անել տուել ասելով. Անպատճառ Աստուած ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այս տեղիցը ձեզ հետ հանեցէք։ Եւ Սոկքովթիցը չուեցին եւ Ոթոմի մէջ անապատի ծայրումը իջեւան արին։ Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։ Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չ’պակասեցրեց։
Եւ սորանք են այն դատաստանները, որ պիտի դնես նորանց առաջին։ Եթէ Եբրայեցի ծառայ ծախու առնելու լինիս, վեց տարի պիտի ծառայէ, եւ եօթներորդ տարին ազատ դուրս գայ ձրի։ Եթէ նա մենակ է մտել, մենակ դուրս գայ. Եթէ կին ունեցող մարդ էր, կինն էլ իր հետ դուրս գայ։ Եթէ նորա տէրն է իրան կին տուել, եւ նա իր համար որդիներ կամ աղջիկներ է ծնել, կինն ու նորա որդիքը տիրոջը կ’լինին, եւ ինքը մենակ դուրս գայ։ Բայց եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ. Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. Եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։ Եւ եթէ մէկն իր աղջիկը ծախէ աղախնութեան, նա ծառաների դուրս գալու պէս դուրս չ’գայ։ Եթէ նա անհաճելի է իր տիրոջ աչքին՝ որ նորան չէ նշանում, թող փրկել տայ նորան, օտար ազգի ծախելու իշխանութիւն չ’ունի, որովհետեւ խաբէութիւն արաւ նորան։ Եւ եթէ նորան իր որդու համար նշանէ, աղջկանց օրէնքի համեմատ անէ նորա համար։ Եթէ իր համար ուրիշն առնէ, նորա ուտելիքը՝ հանդերձը եւ մերձաւորութիւնը պիտի չ’կտրէ։ Եւ եթէ նորան այս երեք բանը չ’անէ, այն ժամանակ նա առանց փողի ձրի դուրս գայ։ Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։ Իսկ եթէ դիտմամբ չ’արաւ, այլ Աստուած գցեց նորա ձեռքը. Ես քեզ համար մի տեղ պիտի սահմանեմ, որ նա փախչէ այն տեղ։ Բայց եթէ մէկն իր դրացուն ոխ ունենայ, եւ նորան նենգութեամբ մեռցնէ, իմ սեղանիցն էլ առ նորան որ մեռնէ։ Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։ Եւ մարդ գողանողը՝ եւ նորան ծախողը, եւ եթէ իր ձեռքին գտնուի, անպատճառ պիտի մեռցնուի։ Եւ իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։ Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չ’մեռնէ, այլ անկողինը ընկնէ, Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժէքը տայ, եւ բոլորովին առողջացնէ։ Եւ եթէ մէկը գաւազանով իր ծառային՝ կամ իր աղախնին զարկէ, եւ նա նորա ձեռքի տակին մեռնէ, անպատճառ վրէժ պիտի առնուի նորանից. Բայց եթէ մի օր կամ երկու օր ապրէ, վրէժ չ’առնուի նորանից. Որովհետեւ նա իր փողն է։ Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չ’լինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։ Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս, Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք, Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։ Եւ եթէ մէկը զարկէ իր ծառայի աչքին կամ իր աղախնի աչքին ու կուրացնէ, նորա աչքի փոխարէն ազատ արձակէ նորան։ Եւ եթէ իր ծառայի ատամը՝ կամ իր աղախնի ատամը վայր գցէ, նորա ատամի փոխարէն ազատ արձակէ նորան։ Եւ եթէ մի եզ՝ մարդ կամ կնիկ հարէ, որ մեռնէ, եզը անպատճառ պիտի քարկոծուի, եւ նորա միսը պիտի չ’ուտուի. Բայց եզի տէրը անպատիժ լինի։ Բայց եթէ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող է, եւ նորա տիրոջն էլ բողոքուած է, եւ նա նորան չէ պահել, եթէ մարդ կամ կնիկ մեռցնելու լինի, եզը պիտի քարկոծուի, եւ նորա տէրն էլ պիտի մեռցնուի։ Եթէ փրկանք դրուի նորա վերայ, նա իր անձի ազատութեան համար՝ ինչ որ նորա վերայ դրուի, պիտի վճարէ։ Եւ թէ տղայ եւ թէ աղջիկ հարէ եզը, այս դատաստանի պէս լինի նորան։ Եթէ եզը ծառայ կամ աղախին հարէ, նորանց տիրոջ երեսուն սիկղ արծաթ պիտի տայ, եւ եզը պիտի քարկոծուի։ Եւ եթէ մէկը հոր բանայ, կամ մէկը փոս փորէ՝ եւ չ’ծածկէ, եւ այն տեղ եզ կամ էշ ընկնէ, Փոսի տէրը տուժէ, եւ նորանց տիրոջը փող պիտի տայ, եւ մեռածը իրանը լինի։ Եւ եթէ մէկի եզն իր դրացու եզին հարէ որ մեռնէ, ողջ եզը ծախեն, եւ նորա փողը բաժանեն, եւ մեռածն էլ բաժանեն։ Այլ եթէ իմացուած է, որ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող էր, եւ նորա տէրը նորան չէ պահել, անպատճառ եզի տեղ եզ հատուցանէ եւ մեռածը իրանը լինի։
 
Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ։ Եթէ գողը տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չ’կայ։ Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չ’ունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի։ Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ։ Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։ Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չ’հնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։ Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ. Եթէ գողը չ’գտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։ Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։ Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չ’լինի, Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չ’դպցնելու համար. Եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չ’հատուցանէ։ Եւ եթէ իրաւ իր մօտիցը գողացուել է, ինքը նորա տիրոջը հատուցանէ։ Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չ’հատուցանէ։ Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չ’լինելով, ինքը անպատճառ հատուցանէ։ Բայց եթէ նորա տէրը հետն էր, չ’հատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։ Եթէ մ��կըմէկը չ’նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։ Եթէ նորա հայրը բնաւ չ’ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ։ Կախարդը չ’թողես ապրէ։ Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։ Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։ Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։ Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը. Եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. Եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին։ Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։ Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։ Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. Ինչո՞վ պիտի պառկէ. Եւ կ’լինի որ երբոր ինձ աղաղակէ, կ’լսեմ, որովհետեւ ես ողորմած եմ. Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։ Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիները մի ուշացնիր. Քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս։ Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։ Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. Եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չ’ուտէք. Շներին պիտի գցէք նորան։
 
Սուտ լուր չ’տարածես. Անօրէնի հետ ձեռքդ չ’դնես որ անիրաւ վկայ դառնաս։ Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես. Եւ չ’խօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։ Եւ աղքատին աչառութիւն չ’անես նորա դատումը։ Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։ Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չ’կամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։ Քո աղքատի իրաւունքը չ’ծռես նորա հետ դատուելիս։ Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։ Եւ կաշառ չ’առնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։ Եւ օտարականին մի նեղիր. Դուք էլ գիտէք օտարականի սիրտը. Որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։ Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր. Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. Քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։ Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։ Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. Բերանիցդ չ’լսուի։ Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։ Բաղարջակերաց տօնը պահիր. Եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. Որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. Եւ մէկը դարտակ չ’երեւայ իմ առաջին։ Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։ Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։ Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չ’մատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չ’մնայ։ Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես։ Ահա քո առաջին մի հրեշտակ կ’ուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։ Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. Որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։ Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կ’լինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։ Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կ’գնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կ’տանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։ Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չ’անես, եւ նորանց արածի պէս չ’անես. Այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։ Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ։ Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։ Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ. Եւ քո առաջին իշամեղուն կ’ուղարկեմ, եւ նա կ’քշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։ Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չ’քշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։ Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես. Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. Որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. Եւ պիտի քշես քո առջեւիցը։ Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չ’դնես։ Քո երկրի մէջ չ’բնակուին, որ քեզ մեղք գործել չ’տան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կ’դառնայ։
2321

edits