«Վիքիդարան:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 280.
Հարգելի մասնակիցներ: Ուզում եմ Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որը բավականին կհեշտացնի մեր աշխատանքները: Այն պարագային, երբ մեր Վիքիդարանում այնքան առատ էլ չէ հեղինակների ստեղծագործությունները, առաջարկում եմ, որ գոնե առայժմ չբեռնենք 1922-1940 թվականներին տպագրված գրքերը: Անկեղծ ասած՝ ինձ համար առաջին հերթին կարևոր է մեր աշխատանքները համակարգ պատկերացնելը, սակայն այն պարագայում, երբ կամայականորեն, շեշտը միայն հեղինակային իրավունքի վրա դնելով, բեռնում ենք ամեն ինչ, ինչ հեղ. իրավունքի առարկա չէ, մեծ անհարմարություն է ստեղծում: Կարելի է և՛ պահպանել հեղինակային իրավունքները, և՛ բեռնել անհարժեշտ տեքստեր, որոնք հետագայում խնդրի առաջ չեն դնի: 1922-40 թթ. ուղղագրությունը լինելով կրկին «աբեղյանական», չի համապատասխամում այսօրվա ուղղագրությանը: Հիշեցնեմ, որ այն կապ չունի դասական ուղղագրության հետ: Հիշեցնեմ մի բան ևս, որ 1922-40 թթ. Խորհրդային Հայաստանում (այդ ուղղագրությունը օգտագործվել է միայն Արևելյան Հայատանում) տպագրված քիչ թե շատ արժեքավոր գրքերը հետագայում ևս տպագրվել են, բայց արդեն այն ուղղագրությամբ, ինչ մենք այսօր էլ օգտագործում ենք: Ասածս այն է, որ կարիք չկա և ինչ-որ տեղ զուր աշխատանք եմ համարում, օրինակ, Լեոյի աշխատանքները 22-44 թվականների ուղղագրությամբ Վիքիդարանում թողարկելը, երբ այդ ստեղծագործությունները ժամանակակից ուղղագրությամբ ունի ակադեմիական հրատարակություն: Լեոն 10 հատորով ամբողջապես հասանելի է ժամանակակից ընթեցողին և կարիք չկա նրա ստեղծագործությունները այլ ուղղագրությամբ մատուցել, մանավանդ որ ՝ դա դասական ուղղագրությունը չէ:
Ուղղագրության հետ կապված մյուս անհարմարությունը վերաբերում է արևմտահայ գրողներին: Երբեք ու երբեք հարկավոր չէ, որ արևմտահայ գրողները ներկայացվեն «աբեղյանական» ուղղագրությամբ: Հասկանալի է, որ խորհրդային ժամանակներում բոլոր հայերեն տեքստերը հարմարացնում էին աբեղյանական տեքստին, որպեսզի ընթեցողներին մատչելի լինի, սակայն ինձ համար աններելի է Գրիգոր Զոհրապի տեքստն ապականելը: Արևմտահայ գրողները պետք է ներկայանան իրենց բնագրով: Որքան էլ ցանկալի է Վազգեն Շուշանյանի ստեղծագործություններն ունենալը, սակայն դա չպետք է լինի Վազգեն Շուշանյանի տեքստի աղավաղման հաշվին: Ուստի՝ իմ հորդորն է, որ արևմտահայ հեղինակները լինեն դասական՝ իրենց բուն տեքստով, մանավանդ որ՝ նրանք նախ այդպես գրել են և բնօրինակները կա և կարիք չկա հետևել խորհրդային վերափոխված տեքստերին: Սա սկզբունքային հարց է: Սկզբունքային ոչ թե այն պատճառով, որ ես այդպես եմ կարծում, այլ ցանկացած բանագետ, տեքստաբան պարտավոր է այսպես մտածել: Խնդրում եմ նոր գրքեր բեռնելուց հետևենք սրան, որ հետագայում կարողանանք «էշը ցեղից հանել»: Այս մտահոգությունս կիսում եմ նաև Վիքիպեդիայում, քանի որ այնտեղ ակտիվությունն ավելի մեծ է: [[Մասնակից:Գաբրիելյան Աշոտ|Գաբրիելյան Աշոտ]] ([[Մասնակցի քննարկում:Գաբրիելյան Աշոտ|քննարկում]]) 20:49, 5 Հունիսի 2017 (UTC)
:Համաձայն եմ, որ '''նախընտրությունը տրվի այն տեքստերին, որոնք տպագրվել են իրենց օրիգինալ ուղղագրությամբ''': Ապագայում, կարծում եմ ակադեմիական հետաքրքրասիրությունից ու եղած-ամեն-ինչը պահպանելու ցանկությունից ելնելով կարելի է նաև սրբագրել հետագայում փոխված ուղղագրությամբ գրքերը (օրիգինալի առկայությունից հետո), բայց այս փուլում՝ արժի նախընտրությունը հեղինակի օրիգինալ ուղղագրության տալ և սահմանափակ սրբագրման ռեսուրսը դրա վրա ծախսել: Օր.՝ ներկայումս սրբագրվող Թորամանյանի գործը արժի դասական ուղղագրությամբ տարբերակից սրբագրել, իսկ եթե առկա չէ՝ ապա նախ սրբագրել ինչ-որ գործ որ օրիգինալ ուղղագրությամբ առկա է Վիքիդարանում և Վիքիպահեստում: [[Մասնակից:Chaojoker|Chaojoker]] ([[Մասնակցի քննարկում:Chaojoker|քննարկում]]) 14:34, 15 Հունիսի 2017 (UTC)