«Ճիտին պարտքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
<center>'''Դ'''</center>
 
'''Պասմա'''ի ջոջերը կքալեին տոտիկ-տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուիրշուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես և ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:
 
-Հուսեփ աղա, քեզի համար չենք,- կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես: