«Ժամին բակը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 122.
Տեր Աբրահամ չհուսահատեցավ. եկեղեցին իրն էր... մինչև հետին շունչը պիտի պաշտպաներ զայն: Սև թիպեթե հովհանոցը ձեռքը նավամատույց իջավ ու շոգենավ նստավ քարոզիչ եպիսկոպոսին քով երթալու համար:
 
Սրբազանը Գուզկունճուք գացեր էր քանի մը օր, իր քրոջը տունը: Ուսյալ եկեղեցական մըն էր, փորձառությունով լեցուն, համոզված որ միմիայն ավետարանական ճշմարտություններով չի շարժիր աշխարհը: Իր կյանքն անգամ ասոր ապացույցն էր. տարիներ գավառները թափառելե վերջը իր հոտին ետևեն, խանգարված առողջությունը կազդուրելու համար Պոլիս եկեր անկյուն մը նետվեր էր ահավասիկ. ու պատրաստումը կը զգար՝ հիմա որ հանգստության մեջ էր այլևս: Իր երիտասարդ վարդապետի օրերեն մնացած ակնկալությունները ու թռիչները փճացեր էին, ու կյանքի շփումեն՝ իր բոլոր մտավորական զարգցումըզարգացումը սկեպտիկ փիլիսոփայության մը վերածված էր, խավը թափած հագուստի մը պես:
 
Փոքրիկ սենյակի մեջ Հավատքն ու Թերահավատությունը դեմ առ դեմ կը ճակատեին այս վայրկյանիս: