«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/299»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.

<section begin="Րևան"/><center>ՐԵՎԱՆ, ՐԵՎԱ՜Ն․․․</center>

<center>ՐԵՎԱՆ, ՐԵՎԱ՜Ն․․․</center>

Դաժունց Տիտոսի հագին տարին բոլոր ուրիշի շոր էր։ Հորթարած էր. վարձի դիմաց մեկը նրան մեջը ծակ հին փափախ էր տալիս, մյուսը տասն անգամ կարկատած տրեխ կամ հնամաշ, գունավոր կարկատաններով շալվար։ Ուրիշի մեծ փափախը ծածկում էր ականջներն ու ճակատը։ Եվ թեկուզ երկար շալվարը պարանով կապում էր կրծքի տակ, ծայրերը ծալում, դարձյալ նրա բարակ ոտքերին շալվարը նստում էր, ինչպես ճիպոտին հագցրած պարկեր։ Տրեխներն էլ անձրև օրերին թրջվում էին, լապռ ձսի պես ծայրերը դեսուդեն ծռվում։ Տիտոսը ոտը դեռ գետին չդրած, տրեխի կախ ընկած ծայրն արդեն ցեխումն էր։

Տող 14. Տող 13.

Իհարկե, մոր սրտի տեղը քար չէր, երբ վախվխելով, որպես դուռը կորցրած հորթ, Տիտոսն ուրիշի դռնակը բացեց և կանգնեց։ Մայրը լաց եղավ․ այդ տեսավ Տիտոսը, մայրը ուրիշ խոսքեր ասաց, բայց խոսքերից ավելի քաղցրը յուղով հացի այն պատառն էր, որ մայրն արցունքները սրբելով գոգնոցի տակից ծածուկ հանեց և կոխեց Տիտոսի տոպրակը։ Այդ գիշեր հարևանի դեզի վրա, կարպետի տակ Տիտոսը ծամեց յուղոտ հացը, աչքերը երկնքին, բայց միլիոն աստղերից և ոչ մեկն էլ չնշմարելով։

<section end="Րևան"/>