«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/12»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
20—30-ական թվականներին ետմահու լույս տեսան Թումանյանի երկերի մի քանի ժողովածուներ (օրինակ «Երկերի ժողովածու, ժողովրդական հրատարակություն», Երևան, 1926, «Երկեր, մի հատորյակ», կազմեց Ն. Թու– մանյան, Երևան, 1938, և այլն), եղան աոանձին երկերի բազմաթիվ հրատարակություններ։ Սակայն իրենց բովանդակությամբ և գրական-հասարակական նշանակությամբ հիշատակության են արժանի հատկապես հետևյալ երկու գրքերը։
20—30-ական թվականներին ետմահու լույս տեսան Թումանյանի երկերի մի քանի ժողովածուներ (օրինակ՝ «Երկերի ժողովածու, ժողովրդական հրատարակություն», Երևան, 1926, «Երկեր, մի հատորյակ», կազմեց Ն. Թումանյան, Երևան, 1938, և այլն), եղան առանձին երկերի բազմաթիվ հրատարակություններ։ Սակայն իրենց բովանդակությամբ և գրական-հասարակական նշանակությամբ հիշատակության են արժանի հատկապես հետևյալ երկու գրքերը։


1934 թ. լույս տեսավ Հովհ. Թումանյանի «Գեղարվեստական երկեր» մեծադիր ժողովածուն Եղիշե Չարենցի խըմ– բագրությամբ և նկարիչ Տաճատ |սաչվանքյանի շքեղ ձե– վավորմամբ։ Դա մեկ հատորի մեջ Թումանյանի գրեթե ամբողջ գեղարվեստական ստեղծագործությունը ի մի հավաքելու փորձ էր։ Այդ հրատարակությանը, բացի խմբագրից, գործուն մասնակցություն է բերել նաև բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը։ Ինչպես նշված է խմբագրի աոաջա– բանում, այդ հատորը ծնվել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի նախապատրաստման ընթացքում, մի հրատարակություն, որը պետք է կազմված լիներ երեք մեծադիր հատորից (I—ավարտուն գեղարվեստական երկեր, II— վաղ շրջանի երկեր, սևագիր և անավարտ գործեր, տարբերակներ, III—հոդվածներ և նամակներ), ունենար համապատասխան գիտական ապարատ։ Այդ ծրագիրը հետագայում փոխարինվեց լայն ընթերցող շրջաններին հասցեագրված սեկ հատորյակով, որը ներկայացնում է Թումանյանի գրական ժառանգությունը՝ ըստ հիմնական ժանրերի (պոեմներ, լեգենդներ և բալլադներ, երգեր, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ և փոխադրություններ)։ Բացի ավարտուն երկերից, այս գրքում առաջին անգամ հրապարակվեցին նաև մի քանի տասնյակ անտիպ բանաստեղծություններ, սևագիր հատվածներ «Հառաչանք», «Անուշ», «Սասունցի Դավիթը», «Հազարան բլբուլ» պոեմներից։ «Գեղարվեստական երկեր» գիրքը իր հարուստ բովանդակության և գեղեցիկ ձևավորման շնորհիվ լայն տարածում գտավ, նվաճեց բազմահազար ընթերցողների 10
1934 թ. լույս տեսավ Հովհ. Թումանյանի «Գեղարվեստական երկեր» մեծադիր ժողովածուն Եղիշե Չարենցի խմբագրությամբ և նկարիչ Տաճատ Խաչվանքյանի շքեղ ձևավորմամբ։ Դա մեկ հատորի մեջ Թումանյանի գրեթե ամբողջ գեղարվեստական ստեղծագործությունը ի մի հավաքելու փորձ էր։ Այդ հրատարակությանը, բացի խմբագրից, գործուն մասնակցություն է բերել նաև բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը։ Ինչպես նշված է խմբագրի առաջաբանում, այդ հատորը ծնվել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի նախապատրաստման ընթացքում, մի հրատարակություն, որը պետք է կազմված լիներ երեք մեծադիր հատորից (I—ավարտուն գեղարվեստական երկեր, II— վաղ շրջանի երկեր, սևագիր և անավարտ գործեր, տարբերակներ, III—հոդվածներ և նամակներ), ունենար համապատասխան գիտական ապարատ։ Այդ ծրագիրը հետագայում փոխարինվեց լայն ընթերցող շրջաններին հասցեագրված մեկ հատորյակով, որը ներկայացնում է Թումանյանի գրական ժառանգությունը՝ ըստ հիմնական ժանրերի (պոեմներ, լեգենդներ և բալլադներ, երգեր, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ և փոխադրություններ)։ Բացի ավարտուն երկերից, այս գրքում առաջին անգամ հրապարակվեցին նաև մի քանի տասնյակ անտիպ բանաստեղծություններ, սևագիր հատվածներ «Հառաչանք», «Անուշ», «Սասունցի Դավիթը», «Հազարան բլբուլ» պոեմներից։ «Գեղարվեստական երկեր» գիրքը իր հարուստ բովանդակության և գեղեցիկ ձևավորման շնորհիվ լայն տարածում գտավ, նվաճեց բազմահազար ընթերցողների
Ստորագիր (չի ներառվում)Ստորագիր (չի ներառվում)
Տող 1. Տող 1.

<references/>