«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/269»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
հնչյունաշար ունեցող ձայնի կամ երաժշտական գործիքի համար և կոչվել են՝ սոլ-ի Բ-ները՝ հին–ֆրանսիական, ջութակի․ դո–ի բ-ները՝ սոպրանոյի (կամ դիսկանտի), մեցցո–սոպրանոյի, ալտի, տենորի, բարիտոնի, ֆա–ի Բ-ները՝ բարիտոնի, բասի, ցածր բասի։ Տենոր ձայնի համար գործածվել և տենորի են կոչվել նաև սոլ–ի Բ-ի հետևյալ տարատեսակները․

հնչյունաշար ունեցող ձայնի կամ երաժշտական գործիքի համար և կոչվել են՝ սոլ–ի Բ-ները՝ հին–ֆրանսիական, ջութակի․ դո–ի բ-ները՝ սոպրանոյի (կամ դիսկանտի), մեցցո–սոպրանոյի, ալտի, տենորի, բարիտոնի, ֆա–ի Բ-ները՝ բարիտոնի, բասի, ցածր բասի։ Տենոր ձայնի համար գործածվել և տենորի են կոչվել նաե սոլ–ի Բ-ի հետևյալ տարատեսակները․


Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի Բ․։ Գործածական են նաև ալտի Բ․՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո Բ․ (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բ-ների արտաքին տեսքը գոյացել է լատինական G (սոլ), С (դո) և F (ֆա) տառերի ձևափոխումից (տես նաև ''Նոտագրություն'')։
Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի Բ․։ Գործածական են նաև ալտի Բ․՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո Բ․ (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բ-ների արտաքին տեսքը գոյացել է լատինական G (սոլ), С (դո) և F (ֆա) տառերի ձևափոխումից (տես նաև ''Նոտագրություն'')։
{{Աջաթև|''Ռ․ Աթայան''}}
{{Աջաթև|''Ռ․ Աթայան''}}


'''ԲԱՆԱԽ''' (Banach) Ստեֆան (30․ 3․1892, Կրակով 31․ 8․ 1945, Լվով), լեհ մաթեմատիկոս։ 1924-ից Լվովի համալսարանի պրոֆեսոր։ Բ․ ֆունկցիոնալ անալիզի ստեղծողներից է, նրա անունով են կոչվում այն գծային տարածությունները, որոնցում առավել արդյունավետ են ուսումնասիրվում գծային ֆունկցիոնալներն ու օպերատորները։ Հեղինակ է «Գծային գործողությունների տեսություն» գրքի (1931)։
'''ԲԱՆԱԽ''' (Banach) Ստեֆան (30․ 3․1892, Կրակով - 31․ 8․ 1945, Լվով), լեհ մաթեմատիկոս։ 1924-ից Լվովի համալսարանի պրոֆեսոր։ Բ․ ֆունկցիոնալ անալիզի ստեղծողներից է, նրա անունով են կոչվում այն գծային տարածությունները, որոնցում առավել արդյունավետ են ուսումնասիրվում գծային ֆունկցիոնալներն ու օպերատորները։ Հեղինակ է «Գծային գործողությունների տեսություն» գրքի (1931)։


'''ԲԱՆԱԿ''', Բանա, գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգի Բերդացփոր գավառում, Կարս քաղաքից 70 ''կմ'' արևմուտք, Բանակ գետակի աջ ափին։ Այժմ՝ ավերակ։ Հայտնի է VII դ․ «զվարթնոցատիպ» տաճարով։ Այն քառաբսիդ էր, ներառված շուրջանակի սրահի մեջ և եռաստիճան (եռահարկ)՝ դեպի վեր բարձրությամբ ու տրամագծով հաջորդաբար փոքրացող երեք գլանաձև ծավալներով։ Առաջին և երկրորդ աստիճաններն ունեցել են 28-ական նիստ, երրորդ աստիճանը՝ 16 նիստ։ Դռները երեքն էին, արմից, հսից և հվից։ Տաճարի կենտրոնական մասը խաչաձև էր․ քառաթևերն ավարտվում էին սյունակամարաշարերով (էքսեդրաներով)։ Թևերի միջև տեղադրված էին ուղղանկյուն ավանդատները տները։ Դեպի գմբեթը շրջանցող սրահը և աշտարակաձև վերնահարկերն են տարել արլ․ (թերևս նաև արմ․) աբսիդի երկու կողմերի հոծ պատերի ներսում առկա քարե աստիճանները։ Տաճարի բոլոր 3 աստիճանների արտաքին պատերը Զվարթնոցի օրինակով պատված էին դեկորատիվ սյունակամարաշարով։ Առաջին աստիճանի կամարաշարի վերևով անցնում էր խաղողի և նռան պատկերներով քանդակազարդ գոտին։ Ի տարբերություն Զվարթնոցի՝ կլոր լուսամուտներ չի ունեցել, և շուրջանակի սրահը եղել է առանց վերնահարկի։ Ենթադրվում է, որ Բ–ի տաճարը շինել է Զվարթնոցը կառուցող հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը, երբ 652–658-ին գտնվել է հայրենի Տայքում։ Հետագայում Ներսեսաշեն տաճարը վնասվել է։ Վրաց թագավոր Ադրներսեհի (883–923) հանձնարարությամբ այն վերանորոգել է Կյուրիկե Բանակցին։ XV– XVI դդ․ տաճարի հորինվածքում ձևափոխություններ են կատարվել, եռաստիճան ծավալը վերածվել է երկաստիճանի։ Այն վերջնականապես ավերվել է XIX դ․ կեսերին։
'''ԲԱՆԱԿ''', Բանա, գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգի Բերդացփոր գավառում, Կարս քաղաքից 70 ''կմ'' արևմուտք, Բանակ գետակի աջ ափին։ Այժմ՝ ավերակ։ Հայտնի է VII դ․ «զվարթնոցատիպ» տաճարով։ Այն քառաբսիդ էր, ներառված շուրջանակի սրահի մեջ և եռաստիճան (եռահարկ)՝ դեպի վեր բարձրությամբ ու տրամագծով հաջորդաբար փոքրացող երեք գլանաձև ծավալներով։ Առաջին և երկրորդ աստիճաններն ունեցել են 28-ական նիստ, երրորդ աստիճանը՝ 16 նիստ։ Դռները երեքն էին, արմ-ից, հս-ից և հվ-ից։ Տաճարի կենտրոնական մասը խաչաձև էր․ քառաթևերն ավարտվում էին սյունակամարաշարերով (էքսեդրաներով)։ Թևերի միջև տեղադրված էին ուղղանկյուն ավանդատները։ Դեպի գմբեթը շրջանցող սրահը և աշտարակաձև վերնահարկերն են տարել արլ․ (թերևս նաև արմ․) աբսիդի երկու կողմերի հոծ պատերի ներսում առկա քարե աստիճանները։ Տաճարի բոլոր 3 աստիճանների արտաքին պատերը Զվարթնոցի օրինակով պատված էին դեկորատիվ սյունակամարաշարով։ Առաջին աստիճանի կամարաշարի վերևով անցնում էր խաղողի և նռան պատկերներով քանդակազարդ գոտին։ Ի տարբերություն Զվարթնոցի՝ կլոր լուսամուտներ չի ունեցել, և շուրջանակի սրահը եղել է առանց վերնահարկի։ Ենթադրվում է, որ Բ–ի տաճարը շինել է Զվարթնոցը կառուցող հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը, երբ 652–658-ին գտնվել է հայրենի Տայքում։ Հետագայում Ներսեսաշեն տաճարը վնասվել է։ Վրաց թագավոր Ադրներսեհի (883-923) հանձնարարությամբ այն վերանորոգել է Կյուրիկե Բանակցին։ XV-XVI դդ․ տաճարի հորինվածքում ձևափոխություններ են կատարվել, եռաստիճան ծավալը վերածվել է երկաստիճանի։ Այն վերջնականապես ավերվել է XIX դ․ կեսերին։


''Գրկ''․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 2, Ե․, 1948։ Մնացականյան Ս․ Խ․, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Ե․, 1971։ Токарский Н․ М․, Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961․ ''Տ․ Մարության''{{Աջաթև|}}
''Գրկ''․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 2, Ե․, 1948։ Մնացականյան Ս․ Խ․, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Ե․, 1971։ Токарский Н․ М․, Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961․ {{Աջաթև|''Տ. Մարության''}}


'''ԲԱՆԱԿ''', 1․ ցամաքային զորքեր (ցամաքային ուժեր), հիմնական զորատեսակնեչից մեկը՝ ռագմա֊ծովային նավատորմի և ռազմա–օդային ուժերի կողքին։ 2․ Պետության զինված ուժերի ամբողջություն, զորք (տես ''Զինված ուժեր'' )։ Հայ իրականության մեջ նույնպես «Բ․» հնուց ի վեր օգտագործվել է այս իմաստով (տես նաև ''Զորանամակ'')։3․ Ռազմ․ գործողություններ (տես ''Օպցերացիա'') վարելու նպատակով նախատեսված օպերատիվ միավորում։ XVIII դ․ և XIX դ․ 1-ին Կեսին Բ․ անվան տակ հասկացվում էին միևնույն ռազմաբեմում միասնական հրամանատարության տակ միավորված զորքերը։ Օրինակ՝ Հռենոսյան Բ․, Դանուբյան Բ․, Կովկասյան Բ․ ևն։
'''ԲԱՆԱԿ''', 1․ ցամաքային զորքեր (ցամաքային ուժեր), հիմնական զորատեսակներից մեկը՝ ռագմա-ծովային նավատորմի և ռազմա-օդային ուժերի կողքին։ 2․ Պետության զինված ուժերի ամբողջություն, զորք (տես ''Զինված ուժեր'' )։ Հայ իրականության մեջ նույնպես «Բ․» հնուց ի վեր օգտագործվել է այս իմաստով (տես նաև ''Զորանամակ'')։ 3․ Ռազմ․ գործողություններ (տես ''Օպցերացիա'') վարելու նպատակով նախատեսված օպերատիվ միավորում։ XVIII դ․ և XIX դ․ 1-ին Կեսին Բ․ անվան տակ հասկացվում էին միևնույն ռազմաբեմում միասնական հրամանատարության տակ միավորված զորքերը։ Օրինակ՝ Հռենոսյան Բ․, Դանուբյան Բ․, Կովկասյան Բ․ ևն։


Հետագայում զինված ուժերի քանակական աճը, լայն ճակատով տեղաբաշխված և տարբեր ուղղություններով գործող զորքերի կառավարման դժվարությունը, ինչպես նաև մարտական գործողությունների վրա ազդող նոր գործոնների (երկաթուղի, ավտոմոբիլային և ավիացիոն տրանսպորտ) երևան գալը անհրաժեշտ դարձրեց միևնույն ռազմաբեմում մասնակի բանակների ստեղծումը։ Յուրաքանչյուր Բ․, իր հրամանատարով հանդերձ, ներկայացնում է զորքերի օպերատիվ միավորում և նախատեսվում է մասնակի օպերատիվ խնդիր կատարելու համար։ Բ․ ուներ շտաբ և թիկունքի մարմիններ։ Նման մասնակի Բ–ներ կային Ռուսաստանում արդեն 1812-ի Հայրենական պատերազմում, երբ բոլոր զորքերը բաժանված էին երեք Բ–ի։ Ավելի ուշ առանձին Բ–Ներ ստեղծվեցին Պրուսիայում (1866), Ճապոնիայում (1904–05) և այլ պետություններում։ Քաղաքացիական պատերազմի շրջանում (1918–20) սովետական զինված ուժերի կազմում ստեղծվեց բանակային միավորման առանձին տեսակ՝ հեծյալ Բ․։
Հետագայում զինված ուժերի քանակական աճը, լայն ճակատով տեղաբաշխված և տարբեր ուղղություններով գործող զորքերի կառավարման դժվարությունը, ինչպես նաև մարտական գործողությունների վրա ազդող նոր գործոնների (երկաթուղի, ավտոմոբիլային և ավիացիոն տրանսպորտ) երևան գալը անհրաժեշտ դարձրեց միևնույն ռազմաբեմում մասնակի բանակների ստեղծումը։ Յուրաքանչյուր Բ․, իր հրամանատարով հանդերձ, ներկայացնում է զորքերի օպերատիվ միավորում և նախատեսվում է մասնակի օպերատիվ խնդիր կատարելու համար։ Բ․ ուներ շտաբ և թիկունքի մարմիններ։ Նման մասնակի Բ–ներ կային Ռուսաստանում արդեն 1812-ի Հայրենական պատերազմում, երբ բոլոր զորքերը բաժանված էին երեք Բ–ի։ Ավելի ուշ առանձին Բ–Ներ ստեղծվեցին Պրուսիայում (1866), Ճապոնիայում (1904–05) և այլ պետություններում։ Քաղաքացիական պատերազմի շրջանում (1918–20) սովետական զինված ուժերի կազմում ստեղծվեց բանակային միավորման առանձին տեսակ՝ հեծյալ Բ․։


XIX դարից Բ․ սովորաբար կազմված էր 3–6 կորպուսից, իսկ կորպուսը՝ 2–4 դի– վիզիայից։ Բ–ի թվական կազմը կայուն չի եղել։ Այսպես, 1916-ին 8-րդ ռուս․ Բ․ ուներ 225 հզ․ մարդ, 9-րդը՝ 165 հզ․ մարդ։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում գերմանա–ֆաշիստական Բ-ներն ունեին 120–250 հզ․ մարդ, սովետական Բ․՝ 60–100 հզ․ մարդ։
XIX դարից Բ․ սովորաբար կազմված էր 3-6 կորպուսից, իսկ կորպուսը՝ 2-4 դիվիզիայից։ Բ-ի թվական կազմը կայուն չի եղել։ Այսպես, 1916-ին 8-րդ ռուս․ Բ․ ուներ 225 հզ․ մարդ, 9-րդը՝ 165 հզ․ մարդ։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում գերմանա–ֆաշիստական Բ-ներն ունեին 120–250 հզ․ մարդ, սովետական Բ․՝ 60–100 հզ․ մարդ։


Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համազորային Բ–ների կողքին գործում էին տանկային, օդադեսանտային և ավիացիոն Բ–ներ։ Համազորային Բ-ի կազմում, բացի հետևակային (հրաձգային) միավորումներից, մտան նաև տանկային և մեքենայացված (մոտորացված) միավորումներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համազորային Բ-ների կողքին գործում էին տանկային, օդադեսանտային և ավիացիոն Բ-ներ։ Համազորային Բ-ի կազմում, բացի հետևակային (հրաձգային) միավորումներից, մտան նաև տանկային և մեքենայացված (մոտորացված) միավորումներ։


Սովետա֊գերմանական ռազմաճակատում գերմ․ համազորային Բ–ի կազմում լինում էր 3–5 բանակային կորպուս (10– 16 հետևակային դիվիզիա) և 2–8 տան
Սովետա-գերմանական ռազմաճակատում գերմ․ համազորային Բ-ի կազմում լինում էր 3–5 բանակային կորպուս (10-16 հետևակային դիվիզիա) և 2-8