«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/274»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 10. Տող 10.

Բ․ հիմնականում գտնվում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրի արլ․ ծայրամասում, Գանգես և Ջամունա (Բրահմապուտրա) գետերի դելտայի սահմանում։ Ափագիծը 550 ''կմ'' երկարությամբ կտրտված է դելտայի (գրավում է երկրի տերիտորիայի մոտ 9/10 մասը) բազմաթիվ բազուկներով և վտակներով։ Ափերը ցածրադիր են և հաճախակի փոփոխվում են մակնթացության ու տեղատվության պատճառով։ Դելտան ցածրադիր տափարակ հարթավայր է (մինչև 30 ''մ'' բարձրությամբ), հվ․ մասը խիստ ճահճացած է։ Հարթավայրը կազմված է պլեստոցենի և ժամանակակից ալյուվիից (ավազ, կավ, տիղմ)։ Հս-արլ-ում և արլ-ում բլուրներն ու ցածրադիր լեռները (մինչև 1230 ''մ'') կազմված են կրաքարից, թերթաքարից և ավազաքարից)։ Հայտնաբերված են քարածխի, բնական գազի, կրաքարի, կաոլինի, լիգնիտի և երկաթի հանքավայրեր։

''
Կլիման'' մերձհասարակածային է, մուսոնային։ Բնութագրվում է լավ արտահայտված խոնավությամբ (մայիս-հոկտեմբեր) և չորությամբ (նոյեմբեր-ապրիլ), հասարակածային մուսոններով, ջերմաստիճանի օրական փոքր տատանումներով և մթնոլորտային առատ տեղումներով։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 12°C-ից 25°C, ամենատաքինը՝ ապրիլինը՝ 23°C-ից 34°C։ Տարեկան տեղումները դելտայում մոտ 2000 ''մմ'' են, հս-արլ-ում և հվ-արլ-ում՝ տեղ-տեղ 3000 ''մմ''-ից ավելի։
''Կլիման'' մերձհասարակածային է, մուսոնային։ Բնութագրվում է լավ արտահայտված խոնավությամբ (մայիս-հոկտեմբեր) և չորությամբ (նոյեմբեր-ապրիլ), հասարակածային մուսոններով, ջերմաստիճանի օրական փոքր տատանումներով և մթնոլորտային առատ տեղումներով։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 12°C-ից 25°C, ամենատաքինը՝ ապրիլինը՝ 23°C-ից 34°C։ Տարեկան տեղումները դելտայում մոտ 2000 ''մմ'' են, հս-արլ-ում և հվ-արլ-ում՝ տեղ-տեղ 3000 ''մմ''-ից ավելի։

''Գետային ցանցը'' խիտ է։ Սունդարբանի սահմաններում կղզիների մակերեսը մոտավորապես հավասար է վտակների գրաված մակերեսին։ Գանգեսի և Ջամունայի միացյալ հոսանքը (Փադմա) հասնում է 10 ''կմ'' լայնության։ Այն միանալով Մեղնային առաջացնում է հսկայական էստուար։ Ամառային հորդացումները պայմանավորված են մուսոնային անձրևներով։ Ջրի մակարդակի բարձրացումը դելտայում հասնում է 10 ''մ'', և ամեն տարի երկրի որոշ մասը ենթարկվում է մինչև 3 ամիս տևող ուժեղ հեղեղումների։