«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/334»–ի խմբագրումների տարբերություն

 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 6. Տող 6.


''Գրկ․'' Маркс К․ и Энгельс Փ․, Святое семейство, Соч․, 2 изд․, т․ 2; Նույնի, Немецкая идеология, նույն տեղում, т․ 3; Маркс К․, Морализирующая критика и критизирующая мораль, նույն տեղում, т․ 4; Ленин В․ И․, О коммунистической нравственности, 3 изд․, М․, 1969; Шишкин А․ Ф․, Из истории этических учений, М․, 1959; Նույնի, Основы марксистской этики, М․, 1961; Даниелян М․ С․, Некоторые вопросы марксистско-ленинской этики, Е․, 1962; Дробницкий О․ Г․ и Кузьмина Т․ А․, Критика современных буржуазных этических концепций, М․, 1967․ {{Աջաթև|''Հ․ Խտրյան''}}
''Գրկ․'' Маркс К․ и Энгельс Փ․, Святое семейство, Соч․, 2 изд․, т․ 2; Նույնի, Немецкая идеология, նույն տեղում, т․ 3; Маркс К․, Морализирующая критика и критизирующая мораль, նույն տեղում, т․ 4; Ленин В․ И․, О коммунистической нравственности, 3 изд․, М․, 1969; Шишкин А․ Ф․, Из истории этических учений, М․, 1959; Նույնի, Основы марксистской этики, М․, 1961; Даниелян М․ С․, Некоторые вопросы марксистско-ленинской этики, Е․, 1962; Дробницкий О․ Г․ и Кузьмина Т․ А․, Критика современных буржуазных этических концепций, М․, 1967․ {{Աջաթև|''Հ․ Խտրյան''}}
''
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ'', մարդկանց բարոյական հատկությունների և վարքագծի կազմավորման նպատակասլաց պրոցես, որը ձևավորում է անձի բարոյական գիտակցությունը, զարգացնում նրա զգացմունքները և համոզմունքները, մշակում վարքագծի հմտություններ ու սովորույթներ։ Բ․ դ–յան գիտական հիմքը մարքս–լենինյան ''բարոյագիտությունն է'', որն ուսումնասիրում է ''բարոյականության'' առաջացման և զարգացման պատմական ձևերը, կոմունիստական բարոյականության զարգացման օրինաչափությունները (տես նաև ''Կոմունիստական դաստիարակություն'')։ Մարդը ենթարկվում է բարոյական դաստիարակության ազդեցությանը իր ողջ կյանքի ընթացքում, հատկապես մանկության, դեռահասության և պատանեկության տարիներին՝ ուսուցման շրջանում։ Բ․ դ․ բարդ պրոցես Է, որի հաջողությունը կախված է բարոյական դաստիարակության համակարգից, նրա տարբեր գործոնների ճիշտ զուգակցումից, անձի կյանքը, գործունեությունը և վարքագիծը խելացիորեն կազմակերպելուց։ Սովետական մարդու Բ․ դ–յան ծրագիրը կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսն Է, որը պահանջում է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ ձևավորել հայրենասիրության, կոլեկտիվիզմի, մարդասիրության, ինտերնացիոնալիզմի, աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության, նպատակասլացության, բարոյական անաղարտության և այլ որակներ։ {{Աջաթև|''Ա․ Բալյան''}}


'''ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ''', մարդկանց բարոյական հատկությունների և վարքագծի կազմավորման նպատակասլաց պրոցես, որը ձևավորում է անձի բարոյական գիտակցությունը, զարգացնում նրա զգացմունքները և համոզմունքները, մշակում վարքագծի հմտություններ ու սովորույթներ։ Բ․ դ–յան գիտական հիմքը մարքս–լենինյան ''բարոյագիտությունն է'', որն ուսումնասիրում է ''բարոյականության'' առաջացման և զարգացման պատմական ձևերը, կոմունիստական բարոյականության զարգացման օրինաչափությունները (տես նաև ''Կոմունիստական դաստիարակություն'')։ Մարդը ենթարկվում է բարոյական դաստիարակության ազդեցությանը իր ողջ կյանքի ընթացքում, հատկապես մանկության, դեռահասության և պատանեկության տարիներին՝ ուսուցման շրջանում։ Բ․ դ․ բարդ պրոցես Է, որի հաջողությունը կախված է բարոյական դաստիարակության համակարգից, նրա տարբեր գործոնների ճիշտ զուգակցումից, անձի կյանքը, գործունեությունը և վարքագիծը խելացիորեն կազմակերպելուց։ Սովետական մարդու Բ․ դ–յան ծրագիրը կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսն Է, որը պահանջում է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ ձևավորել հայրենասիրության, կոլեկտիվիզմի, մարդասիրության, ինտերնացիոնալիզմի, աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության, նպատակասլացության, բարոյական անաղարտության և այլ որակներ։ {{Աջաթև|''Ա․ Բալյան''}}
''ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ'', հասարակական գիտակցության ձև, որը կատարում է մարդկանց վարքի կառավարման ֆունկցիա։ Բ․ ձգտում է մարդկանց գործունեությանը հաղորդել սոցիալապես նպատակահարմար ուղղություն և դրանով ապահովել հասարակական շահերի անհրաժեշտ գերիշխանությունը անհատական շահերի նկատմամբ։ Բ–յան մեջ սոցիալական անհրաժեշտությունը արտահայտվում է անհատի բարոյական պարտքը որոշող պահանջների, կանոնների, նորմերի միջոցով։ Մարդկային վարքի ու գործունեության կառավարման այլ եղանակներից (իրավունք, պետական դեկրետներ, ժողովրդական ավանդույթներ ևն) Բ․ տարբերվում է իր նորմերի բնույթով և նրանց իրականացման եղանակով։ Այդ նորմերը չեն թելադրում որոշակի կատարելիք արարքներ (ինչպես ավանդույթի նորմերը՝ սովորույթները) և չեն կոնկրետացնում այն իրավիճակը, որի դեպքում ուժի մեջ է մտնում այս կամ այն նորմը (ինչպես այդ արվում է իրավունքի շրջանակներում)։ Դրանք վերաբերում են անհատական կամքի ոչ այնքան արտաքին դրսևորումներին (գործողություններին), որքան նրա ներքին բովանդակությանը։ Ձևակերպվելով բարու–չարի, արդարի–անարդարի, վայելուչի–անվայելուչի և այլ արժեքային գաղափարների միջոցով՝ Բ–յան նորմերը բովանդակալից են դառնում և իրականացվում են միայն անհատի կողմից իմաստավորվելով և վերածվելով նրա վարքի ներքին խթանների, նրա անձնավորության կայուն հատկանիշների՝ Բ–յան նորմերի տեսանկյունից արարքները գնահատվում են այնքանով, որքանով նրանք բացահայտում են այդ արարքները կատարած մարդկանց անձնավորությունը, նրանց մտադրություններն ու մղումները։ Ի տարբերություն ավանդույթի և իրավունքի, որոնց նորմերը հաստատվում են սոցիալական ավտոմատիզմի կամ հատուկ պետական մարմինների ուժով, Բ–յան նորմերի իրականացման գործում վճռական դեր է խաղում անհատի գիտակցությունը, իր վարքագծի հասարակական նշանակությունն ըմբռնելու, սեփական արարքները գիտակցաբար ընտրելու, արժեքավորելու և վերահսկելու մարդու ունակությունը։ Բ–յան նորմերի կենսագործումը իրականացվում է անհատի գիտակցության և հասարակական կարծիքի սերտ համագործակցության շնորհիվ։ Հասարակական կարծիքը հանդես է գալիս որպես անհատի խղճի, պատասխանատվության և պարտքի, բարու, արդարի, մարդկային արժանապատվության և կատարելության (բարոյական իդեալ) պատկերացումներին

'''ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ''', հասարակական գիտակցության ձև, որը կատարում է մարդկանց վարքի կառավարման ֆունկցիա։ Բ․ ձգտում է մարդկանց գործունեությանը հաղորդել սոցիալապես նպատակահարմար ուղղություն և դրանով ապահովել հասարակական շահերի անհրաժեշտ գերիշխանությունը անհատական շահերի նկատմամբ։ Բ–յան մեջ սոցիալական անհրաժեշտությունը արտահայտվում է անհատի բարոյական պարտքը որոշող պահանջների, կանոնների, նորմերի միջոցով։ Մարդկային վարքի ու գործունեության կառավարման այլ եղանակներից (իրավունք, պետական դեկրետներ, ժողովրդական ավանդույթներ ևն) Բ․ տարբերվում է իր նորմերի բնույթով և նրանց իրականացման եղանակով։ Այդ նորմերը չեն թելադրում որոշակի կատարելիք արարքներ (ինչպես ավանդույթի նորմերը՝ սովորույթները) և չեն կոնկրետացնում այն իրավիճակը, որի դեպքում ուժի մեջ է մտնում այս կամ այն նորմը (ինչպես այդ արվում է իրավունքի շրջանակներում)։ Դրանք վերաբերում են անհատական կամքի ոչ այնքան արտաքին դրսևորումներին (գործողություններին), որքան նրա ներքին բովանդակությանը։ Ձևակերպվելով բարու–չարի, արդարի–անարդարի, վայելուչի–անվայելուչի և այլ արժեքային գաղափարների միջոցով՝ Բ–յան նորմերը բովանդակալից են դառնում և իրականացվում են միայն անհատի կողմից իմաստավորվելով և վերածվելով նրա վարքի ներքին խթանների, նրա անձնավորության կայուն հատկանիշների՝ Բ–յան նորմերի տեսանկյունից արարքները գնահատվում են այնքանով, որքանով նրանք բացահայտում են այդ արարքները կատարած մարդկանց անձնավորությունը, նրանց մտադրություններն ու մղումները։ Ի տարբերություն ավանդույթի և իրավունքի, որոնց նորմերը հաստատվում են սոցիալական ավտոմատիզմի կամ հատուկ պետական մարմինների ուժով, Բ–յան նորմերի իրականացման գործում վճռական դեր է խաղում անհատի գիտակցությունը, իր վարքագծի հասարակական նշանակությունն ըմբռնելու, սեփական արարքները գիտակցաբար ընտրելու, արժեքավորելու և վերահսկելու մարդու ունակությունը։ Բ–յան նորմերի կենսագործումը իրականացվում է անհատի գիտակցության և հասարակական կարծիքի սերտ համագործակցության շնորհիվ։ Հասարակական կարծիքը հանդես է գալիս որպես անհատի խղճի, պատասխանատվության և պարտքի, բարու, արդարի, մարդկային արժանապատվության և կատարելության (բարոյական իդեալ) պատկերացումներին