«Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/573»–ի խմբագրումների տարբերություն

Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 8. Տող 8.
Բայց մեզ մնում է տակավին մի քանի խոսք «Սոս և Վարդիթեր» գործի վերաբերությամբ, որ դեռ չենք ասել։

Արգո հեղինակը հետևելով պ. Աբովյանի ուղղության, իր բովանդակ գործի մեջ միշտ աչքի առջև ունեցել է գործ դնել ազգային առածներ, ասացածներ։ Մենք լիասիրտ շնորհակալություն ենք հայտնում մեր հեղինակին։ Բացի սորանից, «Սոս և Վարդիթերի» մեջ շատ կան սիրուն ձևեր և ոճեր, որոնք գրեթե ամեն տեղ գործ են ածվում ազգի մեջ, թեև նոցանից մի քանիսը ոմանք թուրքից առնված համարելու միշտ հակամետ են։ Մենք այս թուրքից փոխառության պատճառով չենք կարող մեր կարծիքը չհայտնել։

Մենք գիտությամբ առնում ենք «Սոս և Վարդիթերից» մի այնպիսի ոճ, որ իրա՜վ, կարելի է թուրքից առնված համարել, ինչպես. «հլա էն գնալն ա, ինչ գնացել ա»,— օշականցի կնոջ համար է ասում հեղինակը (եր. 120)։ Թուրքը ունի սորա նման մի բան. «0 գի գիդիլ գիգտի» կամ, «0 գիդիշ գիդեյոր» (օ կիտիշ կիտթի, օ կիտիշ կիդեյոր)։