«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/19»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Ելնելով ստեղծագործության մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի բնույթից՝ հրատարակության մեջ կիրառվել են բնագրային տարբերությունների մատուցման տարբեր եղանակներ։ Փոքրածավալ չափածո երկերի (բանաստեղծություններ, քառյակներ) ձեռագրերի և հրատարակությունների մեջ եղած տարբերությունները ցույց են տրվում ըստ առանձին տողերի։ Իսկ մեծ ծավալի երկերի, (պոեմներ, բալլադներ) մեջ կատարված փոփոխությունները բերվում են համեմատաբար ամբողջական հատվածներով և ըստ աշխատանքի փուլերի՝ առանձին-աոանձին ներկայացնելով ձեռագրերի և տպագրությունների պատկերը, նրանց տարբերությունները հիմնական բնագրից։ Այն դեպքում, երբ տվյալ ձեռագրում այս կամ այն տողն ունեցել է մշակման մի քանի աստիճան, դրանք նույնպես դասավորվում են ըստ ստեղծագործական աշխատանքի փուլերի և, զանազանվելու համար, համարակալվում հայկական այբուբենի տառերով՝ ա, բ, գ, և այլն։ Եթե սևագրության մեջ հեղինակը որևէ բառի կամ արտահայտության համար գրել է երկու կամ ավելի տարբերակ, նրանց միջև վերջնական ընտրություն չկատարելով, ապա այդ զուգահեռ ձևերից առաջինը բերվում է հիմնական բնագրում, իսկ մյուսները տարվում են տողատակ։
Ելնելով ստեղծագործության մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի բնույթից՝ հրատարակության մեջ կիրառվել են բնագրային տարբերությունների մատուցման տարբեր եղանակներ։ Փոքրածավալ չափածո երկերի (բանաստեղծություններ, քառյակներ) ձեռագրերի և հրատարակությունների մեջ եղած տարբերությունները ցույց են տրվում ըստ առանձին տողերի։ Իսկ մեծ ծավալի երկերի, (պոեմներ, բալլադներ) մեջ կատարված փոփոխությունները բերվում են համեմատաբար ամբողջական հատվածներով և ըստ աշխատանքի փուլերի՝ առանձին-առանձին ներկայացնելով ձեռագրերի և տպագրությունների պատկերը, նրանց տարբերությունները հիմնական բնագրից։ Այն դեպքում, երբ տվյալ ձեռագրում այս կամ այն տողն ունեցել է մշակման մի քանի աստիճան, դրանք նույնպես դասավորվում են ըստ ստեղծագործական աշխատանքի փուլերի և, զանազանվելու համար, համարակալվում հայկական այբուբենի տառերով՝ ա, բ, գ, և այլն։ Եթե սևագրության մեջ հեղինակը որևէ բառի կամ արտահայտության համար գրել է երկու կամ ավելի տարբերակ, նրանց միջև վերջնական ընտրություն չկատարելով, ապա այդ զուգահեռ ձևերից առաջինը բերվում է հիմնական բնագրում, իսկ մյուսները տարվում են տողատակ։

Հեղինակի տված բացատրություններն ու ծանոթագրականները, ելնելով նրանց բնույթից ու բովանդակությունից, տեղադրվում են կամ հիմնական տեքստի հետ, կամ էլ տարբերակների և ծանոթագրությունների բաժիններում։ Իսկ բնագիրը պատրաստողների կազմած ծանոթագրությունները զետեղված են հատորի վերջում։ Հոդվածների, ուսումնասիրությունների, գրառումների և նամակների համար կազմված ծանոթագրությունների տեղը բնագրում նշվում է արաբական թվերով։ Բացատրվող բառը կամ արտահայտությունը, անհրաժեշտության դեպքում, բերվում է նաև տվյալ ծանոթագրության սկզբում։ Գեղարվեստական երկերի՝ բացատրություն պահանջող տեղերը ծանոթագրությունների մեջ մատնանշվում են տողերի համարակալման թվերով։

Ստորագիր (չի ներառվում)Ստորագիր (չի ներառվում)
Տող 1. Տող 1.

<references/>
<references/></div>

<div align="right">17</div>
2-23