«Էջ:Armenia Encyclopedia.djvu/132»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
պարտության է մատնել բյուզ. զորքերին, ազատագրել Սիս և Անարզաբա քաղաքները, միավորել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ 1107-ին Թորոս Ա-ն Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիա ներխուժած սելջուկներին։ Բյուզ. կայսր Ալեքսիոսը ճանաչել է Թորոս Ա-ի իշխանությունը՝ նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտղոսով։ Անարզաբա քաղաքում Թորոս Ա-ն հիմնել է ապարանքներ, Սիս քաղաքի մոտ՝ Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվել են գրչության և ուսումնագիտական կենտրոնների։ Դրազարկը դարձել է նաև Ռուբինյանների տոհմ, դամբարանը։

Թորոս Ա-ի եղբայրը՝ Լևոն Ա-ն (1129- 1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերու¬ թյուններից, գահակալման սկզբին ջախջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները։ 1132-ին բյուզ. տիրապետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները։ 1135-1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արլ. հայաբնակ շրջանները։
Թորոս Ա-ի եղբայրը՝ Լևոն Ա-ն (1129- 1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերություններից, գահակալման սկզբին ջախջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները։ 1132-ին բյուզ. տիրապետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները։ 1135-1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արլ. հայաբնակ շրջանները։

1137-ին բյուզ. Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժել է Կիլիկիա, գրավել ողջ երկիրը և գերեվարել Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին։ 1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69) կարողացել է փախչել գերությունից (հայրը մահացել էր Կ. Պոլսի բանտում) և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը՝ ազատագրել է երկիրը բյուզ. և սելջուկ 132 զավթիչներից, վերականգնել 1137-ից ընդհատված հայկական պետականությունը։