«Ծիրանի փողը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
New page created (no summary given)
 
չNo edit summary
Տող 3.
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Ակսել Բակունց}}
Տող 45.
Ծերունին առավ բահը ու վազեց վերև, երևի ջրի բանդը։ Հետո ես և Ցոլակը շրջեցինք «դարը», իջանք ձորակը, նորեց բարձրացանք, և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, օղակված կանաչ մարգագետիններով և բաց առուներով, որոնց ջրերը արևամուտին վարարում են, կեսգիշերին աղմկում խոր ձորերում, իսկ երբ արևը զարթնում է, լռում են՝ լեռան սառույցներից իջնող այդ առուները։
 
* * *
 
Սպիտակ եզան հետ մտանք բակը։ Եզը գնաց դեպի միակ դուռը, որի ճակատին փակցրած էր աղբ, աղբի վրա՝ ձվերի ներկած կճեպներից խաչ։ Եզը միակ դռնից ներս մտավ, և մենք՝ նրա հետևից։ Գնացինք մութ միջանցքով, ապա մի դուռ բացվեց դեպի ձախ, մթնի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից՝ իմ հոգնած ձին, որ լեռների մաքուր օդից հետո անախորժությամբ էր շնչում գոմի կծու հոտը։
Տող 108.
Երբ հիշում եմ այդ երեկոն, քաղաքների կրակները և դաշտի վրա իջնող գիշերը, Ձյանբերդի ներքևի կտուրի վրա տեսնում եմ մի մարդո, թիկունքը դեպի ինձ, դեպի լեռան գագաթը, երեսը դաշտի կողմը, և լսում եմ մեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը:
 
* * *
 
Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ: Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա: Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը: Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ գյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն: Երբ հասնում է կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները: Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը:
Տող 133.
 
 
* * *
 
Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։
Տող 214.
 
 
* * *
 
Փողոցում խաղաղություն է։