«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/22»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182934 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
նակում է գրոհել բանվոր դասակարգի
նվաճումների վրա։ Ս․ ա–յան շարժումը
պաշտպանում են Արհմիությունների հա–
մաշխարհային ֆեդերացիան, աոանձին
երկրների կոմունիստական U բանվ․ կու–
սակցությունները։ Կապիտալիստական
երկրներում, որպես կանոն, կիրառվում է Ս․ ա–յան երեք համակարգ4 սոցիալ․ ապա–
հովագրություն, պետ․ օժանդակություն և «համակողմանի» ապահովություն։ Պետ․
օժանդակությունը վճարվում է բացառա–
պես պետ․ բյուջեից և հատկացվում է միայն այն ընտանիքներին, որոնք հա–
տուկ ստուգումից հետո ճանաչվում են
գոյության միջոցներ չունեցողներ։ «Հա–
մակողմանի» համակարգը կենսաթոշա–
կային համակարգում գերակշռող է և բնո–
րոշ Շվեդիային, Ֆինլանդիային, Նորվե–
գիային, Կանադային, Իսլանդիային։ Կեն–
սաթոշակի իրավունք են ստանում բոլոր
կենսաթոշակային տարիքի հասածները,
հաշմանդամներն ու կերակրողին կորցնող–
ները։ Կենսաթոշակը տրվում է որոշակի
հաստատուն գումարով։ Վճարման մի–
ջոցները գոյանում են բոլոր քաղաքա–
ցիներից հատուկ հարկ գանձելու (16–18
տարեկանից սկսած) եղանակով։ Բուրժ․
բոլոր երկրներում կենսաթոշակային տա–
րիքը 5–10 տարով ավելի է, քան
ՍՍՀՄ–ում, վճարվող կենսաթոշակի U նը–
պաստների տոկոսն ավելի ցածր, քան այն
գումարը, որ աշխատողներն իրենց աշխա–
տավարձից կորցրել են դրանց իրավունքն
ստանալու համար։ Ընդ որում բուրժ․ եր–
կըրներում բացակայում է աշխատավարձի
100% –ի չափով նպաստ ստանալու
ՍՍՀՄ–ում լայնորեն կիրառվող իրավուն–
ՔԸ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, սո–
ցիալ․ պրոբլեմների և հակասությունների
լուծման եղանակ, որը պայմանավորված
է հասարակության հիմնական սոցիալ․
ուժերի փոխհարաբերությամբ (տես
Մարքս Կ․ եէնգելս Ֆ․, Ընտ․ երկ․,
հ․ 1, 1972, էջ 719)։ Ս․ գ․ հետևանք է հա–
սարակական շարժումների, որոնք կարող
են լինել տարերային կամ կազմակերպ–
ված, չկանխատեսված կամ պլանավոր–
ված ևն։ Ս․ գ․ լուծում է տնտ․, քաղ․ և այլ
պրոբլեմներ, արտահայտում է տարբեր
դասակարգերի և սոցիալ․ խավերի շա–
հերը, իրագործվում է ռեֆորմի կամ հե–
ղափոխության ձևով։ Ս․ գ․ սոցիոլոգիա–
կան առումով հասարակական շարժման
տարերայնության և գիտակցականության,
նպատակի և միջոցի, ցանկալի և անցան–
կալի հետևանքների փոխհարաբերու–
թյունն է։ Անձնավորության Ս․ գ․, որպես
հասարակայնորեն նշանակալի արարքնե–
րի ամբողջություն, քննում են հոգեբանու–
թյունը, սոցիալ․ հոգեբանությունը, բա–
րոյագիտությունը, քրեագիտությունը,
կառավարման սոցիոլոգիան ևն։ Բուրժ․
սոցիոլոգիայում տարածում գտած
«Ս․ գ–յան տեսության» կողմնակիցները
(Մ․ Վեբեր, Թ․ Պարսոնս և ուրիշներ) գե–
րագնահատում են Ս․ գ–յան սուբյեկտիվ
անձնային կողմերը (գործող սուբյեկտի
պատկերացումները, ակնկալիքները, սե–
փական արարքին տված նրա գնահատա–
կանը ևն), հասարակական հարաբերու–
թյուններում անձնային հարաբերություն–
ների դերը և թերագնահատում Ս․ գ–յան
սոցիալ–տնտ․ և քաղ․ գործոններն ու հե–
տևանքները՝ հանգելով սոցիոլոգիական
ճանաչողության հոգեբանականացմանը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՐՎԻՆԻԶՄ, գաղափա–
րական հոսանք XIX դ․ վերջի –XX դ․
սկզբի բուրժ․ հասարակագիտության մեջ,
որը հասարակական կյանքը բացատրում
էր գոյության պայքարի, և բնական ընտ–
րության կենսբ․ օրենքներով։ Ս․ դ․
Չ․ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի որոշ
դրույթներ կենսաբանությունից անհիմն
կերպով փոխադրում է սոցիոլոգիա4 հա–
սարակական օրինաչափությունները հան–
գեցնելով կենսաբանականին։ Սոցիալ․
բախումները դիտում է հակամարտ սո–
ցիալ․ հարաբերություններից դուրս և
հայտարարում «բնական», հավերժ ու ան–
լուծելի։ Ս․ դ–ի նախակարապետը Թ․ Ռ․
Մաւթուսն է, իսկ անմիջական հիմնա–
դիրը4 Հ․ Ս պենսերը։ Ուսմունքին հետևել
են գաղափարական և քաղ․ տարբեր կողմ–
նորոշում ունեցող սոցիոլոգներ։ Առավել
հետադիմական թևի ներկայացուցիչները
(Հ․ Ս․ Չեմբեռլեն, ժ․ Վ․ դը Լապուժ,
Օ․ Ամմոն, ռասայականության հետևորդ–
ները և ուրիշներ) գոյության պայքարի
սկզբունքները անմիջականորեն տարածել
են սոցիալ․ խմբերի, ժողովուրդների, պե–
տությունների հարաբերությունների վրա՝
ձգտելով գաղափարական հիմնավորում
տալ բուրժուազիայի դասակարգային տի–
րապետությանը, ռազմականացման և
զավթողամոլության քաղաքականությանը։
Ս․ դ․ որոշ իմաստով հիմնավորել է կեն–
սաբանականի և սոցիալականի կապը,
ընդգծել հասարակական զարգացման հա–
կասականությունը, հիմք դրել սովորույթ–
ների և սոցիալ․ նորմաների սոցիոլոգիա–
կան ուսումնասիրությանը ևն։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐ, սոցիալ․ որևէ հա–
մակարգի շրջանակներում միևնույն դիրքը
գրավող մարդկանց վարքագծի կայուն
ձև։ Ս․ դ․ արտահայտում է մարդկանց վար–
քագծի սոցիալ–տիպական կողմերը։ Միև–
նույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա,
ծնող, այցելու, ընկեր ևն։ Ս․ դ–ի կատար–
ման հաջողությունը մեծապես պայմա–
նավորված է անձնավորության սոցիաչա–
կան ստատուսով և Ս․ դ–ի սոցիաչական
վարկով։ Անձնավորության ձգտումը՝
բարձրացնել իր սոցիալ․ ստատուսը, սեր–
տորեն առնչված է Ա․ դ–ի կատարման որա–
կի հետ․ այդ ձգտումը շատերի համար
վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի
կատարումը մեծ ազդեցություն ունի անձ–
նավորության ձևավորման վրա․ սոցիա–
ւականացումը ընթանում է ամենից առաջ
դերերի կատարման միջոցով։ Ս․ դ․ կա–
տարողից խմբի սպասումները որոշ սահ–
մաններում տարբերվում են կոնկրետ անձ–
նավորության դերային վարքագծից, որը
դերերի և անձնավորության «Ես»-ի փո–
խազդեցության արդյունք է։ Այս էական
հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի
առնում բուրժ․ սոցիոլոգիայում տարած–
ված «դերերի տեսությունը», որը ռոբո–
տանման է ներկայացնում անձնավորու–
թյան դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձ–
նավորությունն, իրոք, դրսևորվում է իր
կատարած դերերում, սակայն նրա էու–
թյունը չի հանգում դրանց, նա որոշակիո–
րեն վերաբերվում է իր կատարած դերե–
րին, ներայնացնում, իմաստավորում դը–
րանք։ Անձնավորության կատարած տար–
բեր Ա․ դ–երի, ինչպես նաև նրա և Ս․ դ–ի
միջև ծագող բախումները անձնավորությու–
նը կարող է գիտակցել կամ չգիտակցել,
դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող
է առաջանալ նաև տարբեր անձնավորու–
թյունների կողմից միևնույն Ս․ դ–ի բո–
վանդակության տարբեր մեկնաբանում–
ների հետևանքով։ Վ․ Միրզոյան

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑ բուրժուական
քաղաքատնտեսության մեջ,
գռեհիկ քաղաքատնտեսության ուղղու–
թյուն, ըստ որի՝ տնտ․ կատեգորիաների
հիմքում ընկած հասարակական հարաբե–
րությունները որոշվում են իրավունքով,
բարոյականությամբ և հոգևոր այլ գոր–
ծոններով։ Առաջացել է XIX դ, վերջին–
XX դ․ սկզբին։ Հիմնվելով սուբյեկտիվ
իդեալիզմի փիլ–յան վրա՝ Ս․ դ–ի ներկա–
յացուցիչները (գերմ․ Ռ․ Շտամլեր,
Ռ․ Շտոլցման, Օ․ Շտան, Ա․ Ամոն, Կ․ Դիլ)
արտադրությունը դիտում էին որպես զուտ
տեխ․ պրոցես՝ զուրկ սոցիալ․ բովանդա–
կությունից։ Տնտ․ հարաբերությունները
կտրում էին նյութական արտադրությու–
նից և տնտ․ երևույթները հակադրում սո–
ցիալականին։ Նրանք սահմանափակ–
վում էին տնտ․ հարաբերությունների ար–
տաքին դրսևորման ձևերի վերլուծությամբ
և ժխտում արտադրողական ուժերի զար–
գացման որոշիչ ազդեցությունը հասարա–
կական կյանքի սոցիալ․, քաղ․ և հոգևոր
պրոցեսների վրա։ Արտադրության նպա–
տակը չէին բխեցնում պատմականորեն
ստեղծված արտադր․ հարաբերություննե–
րի բնույթից, այլ համարում էին «արտա–
քին կարգավորման հետևանք» (Շտամլեր)։
Ա․ դ․ ձգտում էր մասսաների մոտ այն
պատրանքը ստեղծել, իբր բուրժ․ կառա–
վարության կողմից «սոցիալ–իրավական
կարգավորման» և «սոցիալական քաղա–
քականության» վարման ուղիով հնարա–
վոր է «վերափոխել կապիտալիզմը»։ Փաս–
տորեն, սակայն, ուղղության առաջար–
կած միջոցառումները տանում էին դեպի
մոնոպոլիստական կապիտալի իշխանու–
թյան ուժեղացում։ Այս դպրոցին համա–
նման գաղափարներ զարգացրել են ինս–
տիտուց իոնաւիզմի նեկայացուցիչներն
ամեր․ գրականության մեջ, ինչպես նաև
ժամանակակից ֆրանս․ որոշ տնտեսա–
գետներ (ժ․ Մարշալ)։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, հասարա–
կական հարաբերությունների, պրոցեսնե–
րի և անձնավորության կատարելագործ–
ման բնութագիրը։ Ս․ գ․ հենվում է գիտա–
տեխ․, տնտ․ և արտադր․ առաջադիմության
վրա, սակայն չի հանգում դրանց։ Ս․ զ–ման
ուղղակի բխեցումը գիտության, տեխնիկա–
յի, արտադրության զարգացման աստի–
ճանից հատկապես բուրժ․ ֆուտուրոլո–
գիային բնորոշ տեխնիցիստական–սցիեն–
տիստական մոլորություն է։ Ս․ զ–ման ցու–
ցանիշների համապարփակ համակարգ
դեռ չի մշակված։ Ս․ զ–ման ցուցանիշնե–
րը (օրինակ, աշխատանքից բավարարվա–
ծությունը) պետք է ընդգրկեն ոչ միայն
անձնավորության սոցիալ․ վիճակի օբ–
յեկտիվ բնութագրերը, այլև վերջիններիս