«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/24»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182936 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
կապիտալիզմի պայմաններում խուսափել
ապահարմարումից՝ իր ակտիվությունը
իրագործելով սոցիալ․ միջավայրը ար՝
մատապես վերավւոխելու ուղղությամբ՝
վեր կանգնելով դրա պատմ․ սահմանա–
փակությունից։ Ա․Ադիբեկյան

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, տես
Հեղափոխություն սոցիալական։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, ՍՍՀՄ–ում
սոցիալական հիգիենա և
առողջապահ ության կա զ մ ա–
կ և ր պ ու մ, գիտական համալիր դիս–
ցիպլին․ ուսումնասիրում է բնակչության U
նրա առանձին խմբերի առողջական վի–
ճակը, սոցիալ–տնտեսական գործոնների
ազդեցությունը հասարակական առողջու–
թյան և առողջապահության վրա, առող–
ջապահության կառավարման ձևերն ու
մեթոդները, մշակում հասարակական
առողջության պահպանման ու ամրա–
պնդման միջոցառումներ։ Ս․ հ․ սերտորեն
առնչվում է հասարակական գիտություն–
ների (քաղաքատնտեսություն, սոցիոլո–
գիա, դեմոգրաֆիա, կառավարման ընդ–
հանուր տեսություն ևն) հետ և առավել
ուշադրություն է դարձնում սոցիալական
պայմանների վրա, ուսումնասիրում է բժշկության մեջ սոցիալական և կենսբ․
գործոնների հարաբերակցությունը։ Ս․ հ–ի
հիմնական մեթոդը վիճակագրությունն է։
Կիրառվում են նաև փորձաքննական գնա–
հատման, գիտական փորձի և մոդելավոր–
ման, պատմական, անկետավորման ու
այլ մեթոդներ։ Ս․ հ–ի աղբյուրները կապ–
ված են պրոֆեսիոնալ հիվանդությունների
հետազոտությունների հետ։ Ռուսաստա–
նում սոցիալ–հիգիենային հայացքների
պրոպագանդմանը նպաստել են «Դատա–
կան բժշկության և հասարակական հի–
գիենայի արխիվ» ամսագիրը և բժշկ․ գիտ․
ընկերությունները։ Ազգաբնակչության
սոցիալական տարբեր խմբերի սան–վի–
ճակագրական հետազոտություններ են
կատարել Ֆ․ էրիսմանը, Ե․ Օսիպովը,
Ն․ Տեզյակովը, Ա․ Շինգարյովը և ուրիշ–
ներ։ XVIII դ․ 2-րդ կեսից մինչև XIX դ․
70-ական թթ․ տարբեր երկրներում Ս․ հ–ի
առանձին պրոբլեմները շարադրվում էին
բժշկ․ ոստիկանության և հասարակական
հիգիենայի դասընթացներում, իսկ XIX դ․
վերջին –XX դ․ սկզբին՝ հիգիենայի ամ–
բիոններում։ ՍՍՀՍ–ում Ս․ հ–ի հիմքը
մարքսիզմ–լենինիզմի մեթոդոլոգիան է․
Ս․ հ–ի խնդիրների արմատական լուծման
սկզբունքները մշակված են Վ․ Ի․ Լենինի
աշխատություններում և իրենց արտահայ–
տությունն են գտել ՍՍԿԿ ծրագրերում։
Ս․ հ–ի կազմակերպական բազան առող–
ջապահության սովետական համակարգն
է, որը հենվում է հասարակության սո–
ցիալ–տնտ․ վերակառուցման վրա և ծա–
ռայում է հիվանդությունների սոցիալա–
կան աղբյուրների վերացման, հասարա–
կական առողջության պահպանման պետ․
միջոցառումների իրականացման գործին։
Բուժկանխարգելիչ միջոցառումների գի–
տական մշակման գործում Ս․ հ–ի խնդիր–
ների և հնարավորությունների ընդլայնու–
մը նպաստում է մարդու հոգեկան և ֆի–
զիկ․ համաչափ զարգացմանը, կյանքի
տևողության առավելագույն երկարացմա–
նը։ Ս․ հ–ի զարգացմանը գործնական
բժշկության մեջ և բարձրագույն բժշկ․
կրթության համակարգում կանխարգելիչ
ուղղության ներդրմանը նպաստեց Սոսկ–
վայի 1-ին և 2-րդ համալսարաններում
Ս․ հ–ի ամբիոնների ստեղծումը (առաջի–
նում ամբիոնը հիմնել է Ն․ Սեմաշկոն,
1922-ին, երկրորդում՝ Զ․ Սոլովյովը,
1923-ին), Ս․ հ–ի պետ․ ինստ–ի հիմնումը
(1923-ին)։ Այնուհետև Ս․ հ–ի ամբիոններ
են բացվել բոլոր բարձրագույն բժշկ․
հաստատություններում։ «Սոցիալական
հիգիենա և առողջապահության կազմա–
կերպումն ու կառավարումը» պրոբլեմով
զբաղվող առաջատար գիտ․ կենտրոն դար–
ձավ ՍՍՀՍ առողջապահության մինիստ–
րության Ն․ Սեմաշկոյի անվ․ սոցիալական
հիգիենայի և առողջապահության կազմա–
կերպման համամիութենական ԴՀԻ–ն
(Սոսկվա)։ ՍՍՀՍ–ում Ս․ հ–ի գիտական
ուսումնասիրության խնդիրներն են․ Ս․ հ–ի
և առողջապահության կազմակերպման
տեսական հարցերը, սոցիալական պայ–
մաններն ու բնակչության առողջությունը,
առողջապահության էկոնոմիկայի և պլա–
նավորման գիտ․ հիմունքները, առողջա–
պահության պլանավորման և ղեկավար–
ման ավտոմատացված համակարգը, բնակ–
չության բուժօգնության կազմակերպման
գիտական հիմունքները ևն։ Ս․ հ–ի խըն–
դիրներով զբաղվում են Առողջապահու–
թյան համաշխարհային կազմակերպու–
թյունը (1948-ից), Կենսապայմանների և
առողջության ուսումնասիրման միջազգա–
յին բժշկ․ ասոցիացիան (1951-ից), Սոցիա–
լական բժշկագիտության եվրոպական
ասոցիացիան (1955-ից)։ Ս․ հ–ի հարցերը
լուսաբանվում են «Սովետսկոյե զդրավո–
օխրանենիյե» («Советское здравоохране*
нис», 1942-ից), «Դիգիենա ի սանիտա–
րիս!» («Гигиена и санитария», 1922-ից)
և արտասահմանյան մի շարք ամսագրե–
րում։
Գրկ․Валкие Г․ А․, Лек а ре в Л․ Г․,
Социальная гигиена и организация здраво–
охранения, М․, 1969; Венгрова И․ В․,
Шилинис Ю․ А․, Социальная гигиена
в СССР (очерк истории), М․, 1976․
Ա․ ԽրիմԱւսն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
մարդու հիվանդություններ, որոնց առա–
ջացումն ու տարածումը պայմանավորված
են սոցիալ–տնտ․ անբարենպաստ պայման–
ների ազդեցությամբ։ Ս․ հ–ի շարքին են
դասվում տուբերկուլոգը, վեներական հի–
վանդությունները, ալկոհոլամոլությունը,
նարկոմանիաները, ռախիտը, ավիտամի–
նոզները, անբավարար սնուցման հետ
կապված այլ և պրոֆեսիոնալ որոշ հի–
վանդություններ։ Ս․ հ–ի դեմ պայքարի
հիմնական և անհրաժեշտ նախապայմա–
նը շահագործման և դասակարգային ան–
հավասարության վերացումն է։ Սոցիա–
լիստական համակարգը նպաստում է Ս․ հ․
առաջացնող պատճառների վերացմանը։
Նախահեղափոխական Ռուսաստանում
1000 զինսկոչիկներից 100-ը հիվանդ էր
տուբերկուլոզով, 1935-ին հիվանդների
թիվը նվազեց 10–20 անգամ։ 1913-ին
սիֆիլիսով հիվանդների թիվը կազմել
է 10 հզ․ բնակչին՝ 180, 1936-ին նվազել է մինչև 18, 1961-ին՝ 1,5։ Երևանի նահան–
գում տրախոմայով հիվանդների թիվը
1913-ին եղել է 1000 բնակչին՝ 127-150,
1953-ից ՀՍՍՀ–ում տրախոման լրիվ վե–
րացվել է։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՈ–
ցիալ․ խմբերում մարդկանց վարքի և
գործունեության օրինաչափությունները և
այդ խմբերի հոգեբանական բնութագրերը
ուսումնասիրող գիտակարգ։ Ս․ հ․ առաջա–
ցել է հոգեբանության և սոցիոչոգիայի
սահմանագծում, և մինչև այժմ բանավի–
ճում են գիտությունների համակարգում
Ս․ հ–յան տեղի շուրջ, այն համարվում է կամ հոգեբանության, կամ սոցիոլո–
գիայի մաս, կամ էլ ընդունվում է դրա
գոյությունը միաժամանակ հոգեբանու–
թյան և սոցիոլոգիայի շրջանակներում։
Սոցիալ–հոգեբանական շատ պրոբլեմների
ակունքները կարելի է գտնել արդեն Պլա–
տոնի և Արիստոտելի ուսմունքներում։
Ս․ հ–յան տարրերը ձևավորվել են, բացի
հոգեբանությունից և սոցիոլոգիայից, նաև
այլ կոնկրետ գիտություններում (մարդա–
բանություն, քրեաբանություն, լեզվաբա–
նություն) ։Ինքնուրույն սոցիալ–հոգեբանական ըմ–
բռնում ստեղծելու առաջին փորձերը
կատարվել են XIX դ․ 2-րդ կեսին՝ «ժողո–
վուրդների հոգեբանություն» (Ս․ Լացա–
րուս, Հ․ Շտայնտհալ, Վ․ Վունդտ), «զանգ–
վածների հոգեբանություն» (Շ․ Սիգելե,
Դ․ Լեբոն), «սոցիալ․ վարքի բնազդների»
տեսություն (Վ․ Սակդուգալ)։ Ս․ հ–յան,
որպես հատուկ գիտակարգի, գոյության
սկիզբը համարվում է 1908-ը, երբ միաժա–
մանակ լույս տեսան անգլո–ամեր․ հո–
գեբան Սակդուգալի և ամեր․ սոցիոլոգ
է․ Ռոսի աշխատությունները (դրանց վեր–
նագրերում կար «Ս․ հ․» տերմինը)։ ք1չ
մարքսիստական Ս․ հ–յան հետագա զար–
գացման կենտրոնը դարձել է ԱՍՆ։ Զար–
գանալով փորձարարական ճանապարհով
և նպատակսսուղղված լինելով կիրառա–
կան խնդիրների լուծմանը՝ ամեր․ Ս․ հ․
նշանակալի հաջողությունների է հասել
փոքր խմբերի կառուցվածքի և դինամի–
կայի, միջանձնային հարաբերություննե–
րի, զանգվածային և խմբային հաղոր–
դակցման միջոցների ու մեխանիզմների և
այլ կոնկրետ երևույթների հետազոտման
բնագավառում։ Դա հանգեցրեց այն բա–
նին, որ Ս․ հ–յան հետազոտման չափա–
նմուշ դարձավ անհատական հոգեբանու–
թյան հետազոտումը։ Այժմ Արևմուտքում
ուժեղանում է նման մոտեցման քննադա–
տությունը՝ տեսական, աշխարհայացքա–
յին կողմերը, իրական սոցիալ․ պրոբլեմ–
ները թերագնահատելու համար։
Մարքսիզմ–լենինիզմի դասականների
ստեղծագործություններում տրվել են
մարքսիստական Ս․ հ–յան սկզբունքային
կանխադրույթները՝ հասարակական հա–
րաբերությունների բնույթը, անհատական
և հասարակական գիտակցության հա–
րաբերակցությունը, անձնավորության ըմ–
բռնումը որպես հասարակական հարա–
բերությունների ամբողջություն ևն։
ՍՍՀՍ–ում մարքսիստական մեթոդաբա–
նության հիման վրա սոցիալ–հոգեբանա–
կան հետազոտությունների գործնական
զարգացումը սկսվել է 50-ական թթ․ վեր–
2հօ։