«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/26»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182938 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
գային կառուցվածքի հետևանք է և կոնկ–
րետ դրսևորում։ Հետևաբար, սոցիա–
լիզմի օրոք, հասարակության շերտակա–
ռուցվածքի բացահայտման հիման վրա,
դասակարգերի մերձեցումը ընթանում է դրանց սոցիալ․ հատկանիշների համա–
հարթման ուղիով։ Ա․ Ադիբեկրսն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐԿ, հասարակական
որևէ երևույթին (մասնագիտությանը,
պաշտոնին, խմբին, բնակավայրին, կազ–
մակերպությանը, մարդկային արժանի–
քին, սպառման առարկային ևն) տվյալ
հանրույթի (հասարակության, դասակար–
գի, ազգի, խմբի ևն) անդամների կողմից
վերագրվող նշանակալիությունը։ Ս․ վ․
բացահայտվում է մարդկանց արժեքային
կողմնորոշումների համակարգում և իրա–
կան վարքում։ Դեպի բարձր Ս․ վ–ով
օժտված օբյեկտը անձնավորության ձըգ–
տումը (գիտակցական կամ անգիտակցա–
կան) հիմնականում այլոց աչքում այդ
Ս․ վ–ի հետ իր նույնացման և դրա միջո–
ցով հեղինակություն, ազդեցություն ձեռք
բերելու, հարգանքի արժանանալու ցան–
կության հետևանք է։ Որևէ հանրույթի
շրջանակներում տարբեր երևույթների
Ս․ վ–երի աստիճանակարգը պայմանա–
վորված է ընդհանուր (տվյալ ժամանակա–
շրջանը, հասարակական կացութաձևը ևն
բնութագրող) և մասնավոր (միայն տվյալ
հանրույթը բնորոշող) առանձնահատկու–
թյուններով։ Միևնույն երևույթը կարող
է տարբեր Մ․ վ․ ունենալ տարբեր դասա–
կարգերի, սոցիալ․ խավերի, սերունդների
համար։ Ս․ վ–ի ուսումնասիրությունը թույլ
է տալիս կառավարել մարդկանց վարքա–
գիծը, ձևավորել ձգտումները, իդեալնե–
րը, սովորույթները ևն։ Դա օգտագործվում
է, օրինակ, բուրժ․ հասարակության մեջ,
ռեկլամի միջոցով այս կամ այն երևույթին
(սպառման նորույթին, քաղ․ գործչին ևն)
փքուն Մ․ վ․ ապահովելու նպատակով։
Մ․ վ․ սոցիալիզմի օրոք կարող է բացա–
սական դեր խաղալ, եթե տվյալ երևույթի
Ս․ վ․ չի համապատասխանում դրա իրա–
կան հասարակական օգտակարությանը
և հետևանք է աղճատված գնահատական–
ների, մանրբուրժ․ վերապրուկների, սպա–
ռողական հոգեբանության ևն։ Հակա–
մարտ հասարակություններում տիրապե–
տող գաղափարախոսությունը և մասնա–
վոր սեփականատիրական հոգեբանու–
թյունը վերջին հաշվով ապահովում են
հարստության, իշխանության, «հաջողու–
թյան» բարձր Մ․ վ․։ Սոցիալիզմի օրոք
բարձր է հատկապես ստեղծագործ աշխա–
տանքի և մարդու աշխատանքային ար–
ժանիքների Ս․ վ․։ Վ․ Միբզորսն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ,
պրոցեսների ամբողջություն, որն ապա–
հովում է անհատների, խմբերի և հիմնարկ–
ների գործունեությունը՝ ընդունված սո–
ցիաչական նորմաների և նպատակների
սահմաններում։ Ս․ վ․ սոցիալ․ համակար–
գերի կայունացման և կառավարման մի–
ջոց է և իրականացվում է սոցիալ․ սանկ–
ցիաներով։ Սանկցիաները լինում են դրա–
կան (ընդունած նորմաների և ցանկալի
շեղումների աջակցում) և բացասական
(նորմաների խախտման և անցանկալի
շեղումների ճնշում)։ Տարբերակում են
ֆիզիկական (ձերբակալում, սպառնալիք,
ծեծ, շոյանք ևն), տնտ․ (պարգև, տու–
գանք ևն) և նորմատիվային–սիմվոլիկ
(հարգանք, սեր, ատելություն, դատա–
պարտում ևն) սանկցիաներ։ Ս․ վ․ իրակա–
նացնում են հիմնարկները կամ սոցիալ․
խմբերը՝ կանոնադրությունների, օրենք–
ների, խմբային արժեքների, ավանդույ–
թի և սովորույթի հիման վրա։ Պաշտոն,
հիմնարկների և կազմակերպությունների
Ս․ վ․ կոչվում է ձևական, ի տարբերություն
ոչ ձևական (սոցիալ․ միջավայրի՝ ընտա–
նիք, ընկերներ, հարևաններ ևն) Ս․ վ–յան։
Ոչ ձևական բացասական նորմատիվային–
սիմվոլիկ սանկցիայի օրինակ է բամբա–
սանքը, իսկ ձևական դրական տնտ․ սանկ–
ցիայի օրինակ՝ պարգևը։ Ս․ վ–յան մեխա–
նիզմում նշանակալի տեղ ունի անձնավո–
րության ինքնավերահսկողությունը, որը
ձևավորվում է Ս․ վ–յան ներանձնացման
ընթացքում։ Ա․ԱդՒ քեկյան

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 1․
լայն ըմբռնմամբ՝ սոցիալ․ գիտություն,
քանի որ նրա ուսումնասիրության առար–
կան հասարակական կյանքի պրոցեսներն
ու երևույթներն են։ 2․ “Լեղ ըմբռնմամբ՝
վիճակագրության բաժին, որն ուսումնա–
սիրում է հասարակության զարգացման
կոնկրետ պատմ, պայմաններում մարդ–
կանց կյանքի սոցիալ․ կացությունը։ Ի
տարբերություն անաեսական վիճակա–
գրության, որն ուսումնասիրում է էկոնո–
միկայի բնագավառի պրոցեսներն ու երե–
վույթները, Ս․ վ․ դիտարկում է մարդկանց
կյանքի քաղ․, գաղափարական և իրավա–
կան կողմերը, ինչպես նաև բնակչության
կենսամակարդակը՝ սոցիալ․ կտրվածքով
ու ըստ բնակչության խմբերի։ Ս․ վ–յան
ցուցանիշների համակարգը համակողմա–
նիորեն բնութագրում է մարդկանց կյան–
քի սոցիալ․ պայմանները՝ հասարակու–
թյան սոցիալ․ կազմն ու դասակարգային
կառուցվածքը, բնակչության թիվն ու կազ–
մը, աշխատանքային ռեսուրսների առկա–
յությունն ու կազմը, կրթության, կուլտու–
րայի, առողջապահության մակարդակը,
բնակարանային–կոմունալ և կենցաղային
պայմանները, բարոյաքաղ․ վիճակը ևն։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, կա–
պիտալիստական երկրներում իրավական
նորմերի համակցություն, որով կարգա–
վորվում են վարձով աշխատողների իրա–
վիճակն ու գոյության միջոցներից զուրկ
անձանց օգնություն ցույց տալու միջոցա–
ռումները։ Ս․ օ–յան հիմքը աշխատանքա–
յին օրենսդրությունն է և սոցիաւական
ապահովությունը։ Ս․օ„ ոչ միայն ընդգըր–
կում է այն նորմերը, որոնք արտացոլում
են բուրժուազիայի դեմ պայքարում բան–
վոր դասակարգի նվաճումները, այլև հա–
կաբանվորական օրենսդրությունը։ Սո–
վետական իրավաբանական գրականու–
թյան մեջ «բուրժ․ Ս․ օ․» տերմինը երբեմն
օգտագործվում է միայն պրոլետարիատի
շահերից բխող օրենսդրության նորմերի
ամբողջությունը նշելու, այն հակաբան–
վորական օրենսդրությանը հակադրելու
համար։ Բուրժ․ օրենսդրությունը հետա–
դիմական հակաբանվորական և առաջա–
դիմական սոցիալ․ նորմերը միահյուսում
է մեկ ամբողջության մեջ։
Բանվոր դասակարգի պայքարի շնոր–
հիվ ժամանակակից Ս․ օ․ ամրապնդում է
բուրժուազիայից կորզած մի շարք զիջում–
ներ հօգուտ այդ դասակարգի։ Դրան
հատկապես նպաստում են սոցիալիզմի
գաղափարներն ու պրակտիկան։ Սակայն
բուրժուազիան սոցիալ․ այդ զիջումները
ձգտում է օգտագործել հօգուտ իր շահերի,
վարձու աշխատանքի շահագործման մե–
թոդները կատարելագործելու և դասա–
կարգային պայքարը ջլատելու համար։
Ս․ օ–յան դերի բարձրացումը հատուկ է աջ
սոցիալ–դեմոկրատներին, որոնք գտնո1մ
են, թե իբր այն նպաստում է հասարակա–
կան հարաբերությունների փոփոխմանը,
կապիտալիստական հասարակության
վատթարագույն արատների հաղթահար–
մանը, շահագործման վերացմանը և մարդ–
կանց միջև հավասարության հաստատ–
մանը։ Իսկ «ձախ» տարրերի կարծիքով,
կապիտալիստական երկրների աշխատա–
վորներն ընդհանրապես սոցիալ․ նվաճում–
ներ չունեն։
Կոմունիստական և բանվորական կու–
սակցություններն ընդգծելով Ս․ օ–յան
սահմանափակությունը և մերկացնելով
նրա մի շարք նորմերի հակաբանվորա–
կան բնույթը՝ մեծ նշանակություն են տա–
լիս սոցիալ․ նվաճումների համար պրո–
լետարիատի պայքարին։ Այդ պայքարի
հեռանկարները արտացոլվել են բանվ․
շարժման ծրագրային փաստաթղթերում։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ, անհատի վրա Ш1-
ցիալ․ միջավայրի ներգործության պրո–
ցեսը, որի ընթացքում մշակվում են սո–
ցիալ․ գործողության սուբյեկտ լինելու
որակներ։ Լայն իմաստով Ս․ ըմբռնվում է որպես սոցիալ․ ներգործության բոլոր կող–
մերի և սոցիալ․ բոլոր որակների ձևա–
վորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ա–
մենը, ինչ կապված է անհատի հիմնական
որակների ձեռքբերման և անձնավորու–
թյան վերածվելու հետ։ Ըստ մի այլ տե–
սակետի, Ս․ սոցիալ․ նպատակների յու–
րացման պրոցեսն է, իսկ այդ նպատակ–
ներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։
Ս․ դիտվում է ֆիլոգենետիկական տեսան–
կյունով՝ որպես մարդու սեռային հատկա–
նիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային–պատմ․ պրոցեսի հետ,
և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որ–
պես կոնկրետ տիպի անձնավորության
ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում
են, որ Ս․ կատարվում է ողջ կյանքի ըն–
թացքում՝ փուլ առ փուլ (նախնականՍ․,
երկրորդային Ս․ ևն), մյուսները՝ միայն
սոցիալապես անհրաժեշտի ներանձնաց–
ման շրջանում (նախնական Ս–ման փու–
լում), երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմ–
ների վրա և վերափոխում դրանք, իսկ ան–
հատը հետագայում, որպես անձնավորու–
թյուն, սկսում Հ սոցիալական հարմար–
ման պրոցեսը։ Ա․ Ադիբեկրսն

ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏ», բոլշևիկյան հայե–
րեն շաբաթաթերթ։ ՌՍԴԲԿ Բաքվի կոմի–
տեի օրգան։ Լույս է տեսել 1917-ին, Բաք–
վում, 15 համար (JSP 1-ը՝ մայիսի 1-ին,
*JSP 15-ը՝ օգոստոսի 18-ին)։ խմբագիր՝
Ստ․ Շահումյան։ Սերկացրել է բուրժ․ ժա–
մանակավոր կառավարության ու նրա
«սոցիալիստ» մինիստրների, էսէռների
մենշևիկների, դաշնակցականների, մու–